ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

3-րդ օրն է՝ ուսանողները շարունակում են դասադուլը՝ պահանջելով վերանայել տարկետման իրավունքի վերացման մասին որոշումը

3-րդ օրն է՝ ուսանողները շարունակում են դասադուլը՝ պահանջելով վերանայել տարկետման իրավունքի վերացման մասին որոշումը
09.11.2017 | 12:50

Երևանի պետական համալսարանի դիմաց շարունակվում է ուսանողների բողոքի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքի վերացման: ՈՒսանողներն արդեն 3-րդ օրն է՝ դասադուլ են անում՝ պահանջելով վերանայել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքի սահմանափակումը: ՈՒսանողները շրջում են համալսարանի բակով՝ վանկարկելով «դասադուլ», «միացեք», «տարկետում լինելու ա»: Նրանք նաև կոչ են անում դասախոսներին միանալ իրենց: Երեկ 10 ուսանող հանդիպել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ և քննարկել հարցը:
Նախարարն ասել էր, որ հայրենիքի հանդեպ պարտավորությունը բոլորի համար է, ուսանողներն էլ գոհ չլինելով՝ հայտարարել էին, որ իրենց ձայնը չլսվեց և իրենք շարունակելու են դասադուլը:


Այսօր 11:30-ին ԵՊՀ-ում նախատեսված ռեկտորատի նիստից հետո շատ դասախոսներ ու դեկաններ պատրաստ են հանդիպել ու խոսել լրագրողների հետ տարկետման իրավունքի վերացման անհրաժեշտության մասին, հայտարարեց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներից մեկը:
«Անկախ գործադրվող ճնշումներից՝ մեր ձայնը շատ կարևոր է: Այն դասախոսներն ու դեկանները, որոնք մեր կողքին են կանգնած, նրանց հանդեպ ճնշումներ են գործադրվում: Բայց անկախ ամեն ինչից՝ իրենք շարունակում են իրենց ձայնը բարձրացնլ: Կոնկրետ մեր ֆակուլտետի դեկանն այսօր ասում էր, որ իրենք պատրաստ են խոսել ու լրագրողներից սպասում են հանդիպում՝ իրենց կարծիքն ասելու համար»,- ասաց նա:

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ