Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.10.2018 | 00:12

Թշվառացած սիրտ, խոժոռ դեմք և սրտի վերք է չար կինը։ Թուլացած ձեռք և կթոտած ծունկ է այն կինը, որ երանի չի տալիս իր ամուսնուն։ Մեղքի սկիզբը կնոջից է. և նրա պատճառով ենք մեռնում բոլորս։ Ելք մի՛ տուր ջրին և չար կնոջ համարձակությանը. եթե նա չի գնում ըստ քո ձեռքի ցույց տված ուղղության, կտրի՛ր քո մարմնից և հեռու՛ նետիր նրան։


Սիրաքի իմաստություն 25. 31-34

Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ