Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Ղողանջի» սաների ուշագրավ ցուցահանդեսը

«Ղողանջի» սաների ուշագրավ ցուցահանդեսը
22.04.2019 | 11:30

«Ղողանջ» հասարական կազմակերպությունում բնապահպանական միջոցառումներ կազմակերպվում են բազմիցս տեղական և միջազգայն կազմակերպոթյունների, տարբեր հասարարական կազմակերպությունների և դպրոցների հետ:

Յուրաքանչյուր նախագծի վերջում բնապահպանական ներկայացումներ և ցուցադրումները տարբեր են լինում:


Այս անգամ դիզայնի դասընթացների` դիզայներ Հայկուհի Հակոբյանի իրականացրած ծրագրի արդյունքում, երեխաները ներկայացրեցին հագուստի մոդելներ՝ թղթի թափոններից: Հետաքրքիր էր, որ «Ղողանջի» սաներից յուրաքանչյուրը ցուցադրում էր իրեն նախընտրած կերպարի հագուստը:
«Ղողանջի» սաները ներկայանում են ուշագրավ հանդերձներ:
Բնապահպանական ու դիզայներական գիտելիքները, որ ստանում են այս կենտրոնում, իր արտահայտումն է գտնում նաև գործնականում: Թղթի թափոնները հավաքում են, վերամշակում ու պատրաստում են տիկնիկներ, տոնածառի խաղալիքներ և այլ ցուցանմուշներ: «Ղողանջ» կենտրոնի սաները, բացի բնապահպանությունից, սովորում են նաև կերպարվեստ, դիզայն, հայրենագիտություն, խեցեգործություն, հոգեբանություն, ռուսերեն: Երեխաները հետաքրքրվում են նաև ՏՏ ոլորտով, կենտրոնում գործում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:


Ռուսերենի ուսուցչուհի Կարինե Հարությունյանը նշում է, որ ոչ ֆորմալ կրթությունը իրականացվում է հիմնականում գործնական պարապուքնների օգնությամբ, այսինքն՝ փորձում են կիրառել այն, ինչ սովորում են: Իբրև օրինակ, գնում են սրճարան, պայմանով, որ պետք է բացառապես ռուսերեն խոսեն թե՛ միմայնց հետ , թե՛ սրճարանի աշխատողների: Տարբեր նախագծեր են իրականցնում, այսպես օրինակ, Ռուսաստանին առնչվող նախագծի շրջանակում ծանոթանում են Ռուսաստանի պատմությանը, քաղաքներին, պետական խորհրդանիշներին, ավանդույթներին: Նույն հաջողությամբ ռուսերեն պատմում են երևանյան տեսարժան վայրերի մասին, այսինքն, ինչպես նշում է Կարինե Հարությունյանը, համակողմանի զարգացած են, տեղեկացված ու, ամենակարևորը, կարողանում են ազատ-անկաշկանդ արտահայտել իրենց մտքերը:


Կենտրոնի նպատակն է ձևավորել կարողություններ և արժեքներ, որոնք կօգնեն սաներին կյանքում: Կդառնան Հայաստանի համար կոմպետենտ, օգտակար քաղաքացիներ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2991

Մեկնաբանություններ