Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչպես է բռնկվում SpaceX-ի տիեզերանավը

Ինչպես է բռնկվում SpaceX-ի տիեզերանավը
25.07.2019 | 18:23

SpaceX ընկերության Starhopper փորձարարական տիեզերանավում հուլիսի 24-ին փորձարկումների ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել: Mirror-ը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել երբ այն դեռևս երկինք չէր բարձրացել:

«Տիեզերանավն ընդամենը պետք 20 մետր պետք է թռչեր, բայց այն անգամ չի հասցրել շարժվել տեղից: Կրակի ու ծխի քուլաներից հետո տիեզերանավն այլևս չի աշխատել»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ վնասի աստիճանն աննշան է գնահատվում։


Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև անցյալ շաբաթ։ Նշենք, որ սա Starhopper-ի խափանման առաջին միջադեպը չի: Նախորդ շաբաթ էլ հրդեհվել էր շարժիչի նախնական միացման և ստուգման ժամանակ:
Նշենք, որ Starhopper-ը նախատեսված է Մարսի և Արեգակնային համակարգի այլ մոլորակների գաղութացման համար:

Դիտվել է՝ 2743

Մեկնաբանություններ