Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լոնդոնի գիտնականները, հնարավոր է, քաղցկեղի բուժման նոր մեթոդ են բացահայտել

Լոնդոնի գիտնականները, հնարավոր է, քաղցկեղի բուժման նոր մեթոդ են բացահայտել
24.09.2019 | 22:41

Լոնդոնի Ֆրենսիս Քրիքի անվան կենսաբժշկական ինստիտուտի հետազոտող-գիտնականները բավական հետաքրքիր ու միևնույն ժամանակ տարօրինակ բացահայտում են արել: Ըստ նրանց՝ միլիոնավոր տարիներ առաջվա՝ մարդկանց վարակած վիրուսները կարող են չեզոքացնել օրգանիզմում նոր-նոր ձևավորվող քաղցկեղածին բջիջները: Այս մասին գրում է РИА Новости-ի գործակալությունը:

«Մարդու օրգանիզմում առկա գենոմի (գեների ամբողջություն, ամբողջական քրոմոսոմային հավաքածու) մոտ 8 տոկոսը էնդոգեն ռետրովիրուսների ԴՆԹ-ն է կազմում: Սովորաբար որևէ վարակից հետո դրան բնորոշ արտահայտումները չեն ակտիվանում, օրգանիզմը ճնշում է դրանց: Բայց ճնշման «մեխանիզմը» կարող է չաշխատել, եթե բջիջն արդեն քաղցկեղային է դարձել: Հենց այդ ժամանակ վիրուսային «հնամյա» ԴՆԹ-ն կարող է նորից ակտիվանալ»,- գրում է աղբյուրը:

Նշենք, որ գեները «հրանագներ» տալու հատկություն ունի նաև սպիտակուցների արտադրման համար: Հենց դրանց ազդեցությունը գնահատելու նպատակով բրիտանացի գիտնականները ուսումնասիրել ու վերլուծել են քաղցկեցի 31 նմուշ:

«Պարզվել է, որ օրինակ, մելանոմայի (մաշկի չարորակ քաղցկեղ) համար գենոմի 14 տարբեր փոխադրումներ կարող են հակաքաղցկեղային մարմիններ արտադրել: Ու եթե դրանց միջոցով իմունիտետին հնարավոր լինի «սովորեցնել ճանաչել», այնուհետ թիրախավորել քաղցկեղածին բջիջները, ապա ուռուցքաբանության մեջ նոր բացահայտում արված կլինի»,- ընդգծում է պարբերականը:





Դիտվել է՝ 6675

Մեկնաբանություններ