Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարզումներից ոչ միայն մարմինն է հոգնում, այլև ուղեղը. ուսումնասիրություն

Մարզումներից ոչ միայն մարմինն է հոգնում, այլև ուղեղը. ուսումնասիրություն
28.09.2019 | 21:30

Ֆրանսիայի Սպորտի ազգային ինստիտուտը մի խումբ մարզիկների ու գիտնականների պատվիրել է ուսումնասիրել, թե որքանով են մարզումներն ազդում մարդու ուղեղի աշխատանքի վրա:

«Current Biology» ամսագրում տպագրված ուսումնասիրության մեջ գիտնականները հաստատել են՝ մարզումների ընթացքում ոչ միայն մարմինն, այլ նաև ուղեղն է հոգնում:
«Ուումնասիրության ընթացքում հասկացանք, որ այն մարզիկները, որոնք չափից շատ են
մարզվում, անհասկանալի հոգնածություն են ունենում: Պարզեցինք, որ ուղեղը վերահսկում է մարզումների գործընթացը և ստիպում դադար վերցնել մկանների կամ հոդերի ցավի ժամանակ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո ուղեղն ընտրում է հնարավոր ամենավատ տարբերակը, և մարդը կատարում է այնպիսի ընտրություն, որը կարող է հանգեցնել ոչ լավ արդյունքի»,- ամսագրին հղում անելով՝ գրում է Лента-ն:

Դիտվել է՝ 3755

Մեկնաբանություններ