Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկու էկրանով սմարթֆոն. Microsoft-ը նոր գաջեթներ է ներկայացրել

Երկու էկրանով սմարթֆոն. Microsoft-ը նոր գաջեթներ է ներկայացրել
04.10.2019 | 11:38

Microsoft ընկերությունը մամուլի համար հրավիրված շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Surface անունը կրող գաջեթները՝ երկու էկրանով Neo համակարգիչը, երկու էկրանով և Android համակրգով աշխատող Duo սմարթֆոնը, Earbuds անլար ակնաջակալը, ինչպես նաև՝ 10X օպերացիոն համակարգը: Այս մասին տեղեկացնում է Корреспондент-ը:

Surface Duo սմարթֆոնը երկու էկրան ունի, այն հանգիստ տեղավորվում է գրպանում: Շնորհիվ երկու էկրանների, որ միմյանց միանում են 360 աստիճանով ճկվող կապիչներով (шарнир), Surface Duo-ն մեկտեղում է Microsoft-ի և Android-ի լավագույն գործառույթները:

Այն համարվում է սմարթֆոնի և պլանշետի հիբրիդ: Էկրաններից յուրաքանչյուրի անկյունագիծը 5.6 դյույմ է:

Նախատեսվում է, որ Surface Duo-ն վաճառքի կհանվի 2020 թ., արժեքի մասին ոչինչ հայտնի չէ:

Դիտվել է՝ 5003

Մեկնաբանություններ