ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հանրայնացրեք Հանրայինի արխիվը

Հանրայնացրեք Հանրայինի արխիվը
12.04.2020 | 16:42

Կարանտինի մեջ գտնվողներն այս օրերին, վստահ եմ, մեծագույն սիրով կդիտեին ու կունկդրեին խորհրդային ժամանակաշրջանի արխիվային այն բոլոր հաղորդումները, հեռուստաթատրոնները, համերգներն ու զրույցները, որ պահպանվում են Հանրային ռադիոյի ու հեռուստատեսության արխիվներում: Ինքս թեև կարանտինի մեջ չեմ, բայց մեծագույն սիրով կդիտեի, օրինակ, Վիոլետ Գևորգյանի «Աշնան արև» ներկայացման էկրանային տարբերակը, որը Հանրայինը համառորեն չի հանրայնացնում: Բոլորովին վերջերս՝ նախորդ տարի, շվեցարացի մասնագետները թվայնացրեցին Հանրային ռադիոյի արխիվ, ու հատուկ հարթակ ստեծվեց, որտեղ թվային արխիվը, պետք է որ, հասնաելի լիներ: Գործարկված կայքում սակայն ամբողջական ձայնադարանը հասանելի չէ:

Հանրային հեռուստաընկերության արխիվը նույնպես բոլորովին վերջերս թվայնացվել է, կայքում արխիվից որոշակի հաղորդումներ հասանելի են, բայց, կրկին, հասարակությանը հետաքրքրող, մարդկանց մոտ հաճելի հուշեր արթնացնող մի շարք հաղորդումներ, ֆիլմեր, հեռուստաթատրոններ և այլ նյութեր հասանելի չեն: Կարծում եմ՝ հանրային սեփականությունը պետք է հասանելի լինի բոլորիս: Անգրագետ ու անճաշակ սերիալների ֆոնին խորհրդային շրջանի մշակույթի նմուշները գոնե պետք է մատուցվեն հասարակությանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 13101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ