Տիկնա՛յք ու առերևույթ պարոնա՛յք,
Չփորձե՛ք դեմ քվեարկել ձե՛ր իսկ թեկնածու, ձե՛ր կուսակցության անդամ Ալիկ Սիրունյանի թեկնածությանը ԲԴԽ անդամի պաշտոնում։ Նա ձեր իրական դեմքն է, ու չփորձեք ձեզ հերոսի տեղ դնել՝ նրա տապալված թեկնածությանը դեմ քվեարկելով։
Ասում եմ՝ բայց ինչ աբսուրդ ժամանակներում ենք ապրում․ հազարներով կյանքեր գողացողը՝ «որ չասեն դավաճան», ազատ ֆռֆռում է կնոջ հետ, այ այդ գողացված կյանքերի շիրիմների ծաղիկներ գողացողները և վաճառողները «հերոսաբար» կալանավորվում են:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...