Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բարդ ընթացք է լինելու, որտեղ բոլորը անելիք ունեն

Բարդ ընթացք է լինելու, որտեղ բոլորը անելիք ունեն
06.05.2024 | 07:26

Թույն ու թարախը կրկին ժայթքեց։ Պատրաստվե՛ք ատելությամբ լի մայիսի, բոլոր կողմերի բորենիները պիտի հոշոտեն իրար, ու լույսը պիտի խավարի այդ ամպերի մեջ։ Վարձկան մամուլը պիտի աշխատի ինտենսիվ, որ արանքում մի քանի հավասարակշռված վերլուծություն էլ չգտնեք հանկարծ։

Մանիպուլյացիան, ծաղրն ու ատելությունը պիտի ի սկզբանե մերժվի՝ անկախ արտահայտողից։ Չկա լույս այդ երեքի մեջ, ուստի օգտակարություն ևս չկա։

Ցեխ շպրտողի ձեռքերը առաջինն են ցեխոտվում։ Բարդ ընթացք է լինելու, որտեղ բոլորը անելիք ունեն:

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ