Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նուռն ավելի նամուսով էր

Նուռն ավելի նամուսով էր
15.11.2024 | 18:23

Մրգավաճառ Լևոնը նուռ էր բերել ու արկղերի վրա գրել.

«Ղարաբաղի նուռ, չերեզ Վրաստան»։

Նուռն ամոթից ավելի էր կարմրել…

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 3490

Մեկնաբանություններ