Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրապատում հեքիաթ

Իրապատում  հեքիաթ
17.11.2024 | 16:36

Լինում է՝ չի լինում, մի միրուքավոր դավաճան թագավոր է լինում։

Մի օր էս մեր միրուքավոր դավաճան թագավորը սկսում է գլխի ընկնել, որ իր թագավորության կեսը, ավելի ճիշտ՝ կեսի կեսը արդեն սկսել է խելքի գալ ու հասկանալ, որ ինքը նիկչյոմնի, դավաճան, շնաբարո դուրսպրծուկ է։

Ինչու՞ կեսի կեսը։

Որովհետև է՛ն մի կեսը էս մեր դավաճանն արդեն ծախած է լինում թշնամուն, բայց էստեղ-էնտեղ փնթփնթում է, թե իբր ծախողը նախկին թագավորներն են եղել։

Մի խոսքով, էս մեր դավաճան թագավորը մի օր սկսում է գլխի ընկնել, որ իր ռամիկ-շինական ժողովրդի կեսն իրեն արդեն դավաճան է համարում ու ատամները կրճտացնելով սպասում է, թե ե՜րբ է սպիտակ ձիով գալու մի քաջ արքայազն ու վռնդելու էս մեր դավաճան թագավորին։

Գլխի է ընկնում ու իր մոտ է կանչում իր բոլոր նազիր-վեզիրներին, միրուքավոր ու անմորուս, ու հրամայում է՝ ճարը գտնել, թե ոնց անի, որ ռամիկ-շինական ժողովուրդը նորից իրեն սիրի։

Էս նազիր-վեզիրներից ամենախելոքը ասում է.

- Թագավո՛րն ապրած կենա, դու պիտի մորուսդ կնդես։ Վեց տարի, վեց ամիս ու վեց օր մորուս ես պահել ու քո դավաճանությունների պատճառով ռամիկ-շինական ժողովուրդը սկսել է ուշունց տալ իր միրուքավոր թագավորին։

Բայց անմորուսին հո՞ ուշունց չի տալիս։

Դու պիտի մորուսդ կնդես, թագավորն ապրած կենա, - ասում է նազիր-վեզիրներից ամենախոլոքը։

Էս մեր մորուսավոր դավաճան թագավորը համաձայնվում է, մորուսը կնդում… ու դառնում է անմորուս դավաճան թագավոր։

Երկնքից էլ ընկնում է վեց խնձոր, մեկը՝ պատմողին, մեկը՝ լսողին, մեկը՝ լայքողին, էն երեքն էլ՝ հարկայինին։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 3564

Մեկնաբանություններ