Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ բանավեճ

Ի՞նչ բանավեճ
25.12.2024 | 05:57

Այ քյանդրբազ, ու մանավանդ սբխեչի ուլերի նման տռճիկ տվող քյոսագյալդի-յալանչիներ:
Պառավին շինելուց հետո դուռը ետնափակ տալ է նշանակում բանավեճը:
Արցախը դատարկված է, Արցախում հայ չկա:
Ոչ թե բանավեճ է պետք, այլ բաց դատավարություն:
Դեռ 20 թ. նոյեմբերին եմ գրել ՝
- ձերբակալել 44-օրյա պատերազմին մասնակցած բոլոր
գումարտակների հրամանատրներին:
ՈՒղիղ եթերով վարել հարցաքննություն:
Ի՞նչ մարտական գործողության պլան են ունեցել:
Ինչու՞ չեն կատարել:
Ի՞նչու ,կամ ու՞մ հրամանով են նահանջել:
Ինչու՞ ոչ մի զինապահեստ չեն պայթեցրել և այլն:
Եվ ամենաուշը մեկ շաբաթվա ընթացքում, կհասնեք
գեներալներին և ԳՇ -ի ղեկավարությանը:
ՈՒ պարզ կլինի ով պիտի կանգնի կառափնարանի տակ:
Թե չէ բանավեճ… որ ի՞նչ անեք:
Հնարավորություն տաք քյանդրբազի գլխավոր քյոսագյալդուն Համանախագահների կառույցը ցրելու դիմում տա՞:
Կատարի Ալիևի պահա՞նջը...
Իսկ եթե ցանկանում եք իմանալ` եղե՞լ է տարբերակ Արցախը հայկական պահելու:
Այո, եղել է:
1997 թ Փուլային տարբերակը:
Տառաճանաչ եք բացե՛ք. կարդացեք...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ