Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը

Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը
18.02.2025 | 13:19

Որքան շատ են քաղաքային իշխանությունները և նրանց կից քարոզիչները խոսում այն մասին, որ քաղաքային տրանսպորտի գնի թանկացման դեմ բոյկոտը չի կայացել, այնքան շատանում են տեղեկություններն այն մասին, որ ավտոբուսների մեջ «լցրել» են քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք վարորդների հետ միասին կռիվ են տալիս բոյկոտող քաղաքացիների դեմ։ Բա եթե բոյկոտը չի կայացել, ինչու՞ եք խառնվել իրար։

Կան դեպեր, երբ վարորդը լկտի պահվածք է դրսևորում։ Կան դեպքեր, երբ վարորդին քաղաքապետարանի աշխատակիցները հրահանգում են չվարել ավտոբուսը կամ տրոլեյբուսն այն դեպքում, երբ քաղաքացիները բոյկոտում են ու չեն վճարում։

Սրանք բոլորն ապօրինություններ են։ Այդ ապօրինությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ բոյկոտը մեծ մասշտաբների է հասել, նույնիսկ՝ քաղաքապետարանի ներկայացրած թվերով։ Այսպես, եթե 31.01-06.02 ընկած ժամանակահատվածում օրական միջին ուղևորահոսքը կազմել էր 206․000, ապա փետրվարի 7-ից մինչև փետրվարի 13-ն օրական միջին հոսքը կազմել է շուրջ 201․000։ Եվ սա այն դեպքում, երբ թմբկահարում են, թե, իբր, հսկայական փաթեթներ են վաճառել։

Այս թվերը ցույց են տալիս, որ բոյկոտողների քանակը կազմում է ընդհանուրի 2/3-ը («Թելսելի» հետ պայմանագրում ֆիքսված է ուղևորահոսքի 600.000 թիվը)։ Եթե այդպես չլիներ, ապա քաղաքապետարանից ջղաձիգ շարժումներ չէին անի, վարորդներին չէին դրդի ապօրինության։ Փաստորեն, հիմա քաղաքապետարանն ու վարորդներն են տրանսպորտի կոլապս առաջացնում՝ չվարելով տրանսպորտային միջոցը։ Այս ամենը հուշում է, որ բոյկոտը պետք է հետևողականորեն շարունակել և մեծացնել ճնշումը։

Ի դեպ, վարորդը պետք է իմանա, որ սովետական ժամանակների «Իկարուսի» ղեկին չի նստած, երբ վարորդը նաև հսկիչ էր։ Վարորդը մեր օրերում հսկիչ չէ, և եթե քաղաքապետի պաշտոնում հայտնվածը, Նիկոլ Փաշինյանն ու մյուսները նրան հրահանգում են հսկել, թե ով է վճարում, իսկ ով՝ ոչ, ապա դա ապօրինություն է։ Բայց, անկախ ամեն ինչից, չպետք է շեղվել գլխավոր թիրախից ու թանկացման դեմ պայքարը չվերածել ուղևոր-վարորդ ֆիզիկական բախման։ Եթե վարորդը չի վարում կամ ենթարկվում է քաղաքապետարանի աշխատակցի ապօրինի հրահանգներին, ապա պետք է տեսանկարահանել այդ ապօրինությունների մասնակիցներին ու գցել համացանց, որպեսզի վարորդները հասկանան, որ հանրային պարսավանքի կենթարկվեն։ Վիճաբանություն պետք չէ։ Մեր թիրախը վարորդը չէ։ Մեր թիրախում անհիմն թանկացումն է և թանկացնողները։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3654

Մեկնաբանություններ

title="Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո" />
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
˘Ă‚€Â“¿/1748157448" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

ՀոգԵՎոր

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը
Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո