Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստված և առաջնորդություն

Աստված և առաջնորդություն
19.05.2025 | 00:00
Հանգիստ եղիր, իմացիր որ ամեն ինչ Իմ վստահելի ձեռքում է: Հանգիստը վստահություն է նշանակում. իսկ անդադար գործունեությունը` անվստահություն: Քանի դեռ չգիտես, որ Ես գործում եմ քեզ համար, դու հանգիստ չես ունենա. անգործությունը վհատության արդյունք է:
«Իմ ձեռքը չի կարճացել, որ չկարողանա փրկել»: Հիշիր այս, կրկնիր և վստահիր այս խոսքին: Սիրով ընդունիր այս իմացումը ու ցնծա դրանով: Այսօրինակ ճշմարտությունը նման է փրկարարպարանի, որ նետվում է խեղդվողին: Այս խոսքի ամեն մի կրկնություն, մի առաջ քայլ է, որ մոտեցնում է մարդուն ապահովության ափին:
Այս մտապատկերը, թող սովորեցնի քեզ մի մեծ ճշմարտություն: Այս ճշմարտությունը քո ձեռքից այլևս բաց մի թող, իբրև աղոթք ասա այն, հաստատիր այն, իբրև պարան բռնիր այն: Որքան անմիտ ու զուր են քեզ փրկելու քո անձնական ճիգերը, երբ մի ձեռքով պարանն ես բռնել, իսկ մյուս ձեռքդ ջանք է թափում դեպի ափ լողալ: Կարող է և այնպես պատահի, որ թողնես քեզ նետված պարանը ու այդպես արգելք հարուցես քեզ ազատողին, որ քեզ չկորցնելու համար` գործում է շատ մեծ զգուշությամբ:
Կյանքը չի կազմված միայն փոթորիկներից ու վայրիվերումներից: Թեպետ սաղմոսերգուն ասում է. «Քո բոլոր ալիքներն ու կոհակները անցան իմ վրայով»: Բայց այնուհանդերձ գրում է նաև. «Նա դուրս հանեց ինձ սոսկալի վիհից. տիղմից ու տառապանքից և իմ ոտքը դրեց ժայռի վրա և իմ ընթացքը հաստատեց»:
Մտածեք այս հրաշալի ճշմարտության երեք իմաստների վրա. ապահովություն, վստահություն, առաջնորդություն:
1. Հանեց ինձ ահավոր վիրապից` ապահովություն:
2. Ոտքս դրեց ժայռի վրա` վստահություն:
3. Հաստատեց ընթացքս` առաջնորդություն:
Այս երրորդը վերջնական հանգրվանն է, երբ փրկված հոգիները մինչև վերջ Ինձ վստահելով` այլևս չեն փնտրում իրենց ճանապարհը, այլ ապագան իր ծրագրերով հանդերձ թողնում են Ինձ` իրենց Ազատարարին:
Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ