Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էությամբ ուժեղը

Էությամբ ուժեղը
20.05.2025 | 10:27

Հայաստանում և ընդհանրապես աշխարհում շատ կա՞ն (կայի՞ն) պետական-քաղաքական ներկա և նախկին գործիչներ, երկրի նախկին առաջնորդներ, որոնք կվերադառնային իրենց հայրենիք այն իրավիճակում, որում 2018թ.ամռանը Մոսկվայից Հայաստան վերադարձավ նախկին նախագահ Քոչարյանը: Պատասխանը ակնհայտ է՝ չկան և նրա այդ արարքը նախադեպ չունի:

Գտնվել մի գերտերությունում, որում արժանացել և վայելում ես իրական բարեկամական ջերմ վերաբերմունքի և բարձր վստահության՝ ընդհուպ, նախագահական մակարդակով և կամավոր վերադառնալ հայրենիք, որտեղ քո նկատմամբ հարուցվել է քրեական մի գործ, որի «բարեհաջող» ավարտի դեպքում քեզ «բաժին է հասնելու» մինչև 10 տարի ազատազրկում՝ չէր համարձակվի ոչ ոք:

Վերադառնալ հայրենիք, որտեղ համաժողովրդական ալիքի վրա իշխանության եկածները նպատակ են դրել առկա բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ ոչնչացնելու քեզ ոչ միայն քաղաքականապես, այլև ինչու ոչ՝ ֆիզիկապես:

Եվ դու ունենալով հնարավորություն առանց որևէ ջղաձգման խուսափելու այդ հեռանկարից և առոք-փառոք տեղավորվելու Рублевка-ում կամ մի այլ նմանատիպ վայրում և քաղհալածյալի անվան ներքո վայելելու մնացյալ կյանքը, ընտրում ես հայրենիք վերադառնալու և պայքարի մեջ մտնելու տարբերակը՝ բոլորից լավ պատկերացնելով ուժերի հարաբերակցության ահռելի անհավասարություն ու հաջողություն գրանցելու գրեթե անիրատեսական հնարավորությունը:

Բայց նա վերադարձավ, որովհետև ինքը Ռոբերտ Քոչարյանն էր, այլ ոչ թե Վիկտոր Յանուկովիչը կամ էլ Ղրղզստանի նախագահները, որոնք նախընտրեցին «տեղավորվելու» վերոնշյալ տարբերակը:

Նա վերադարձավ աչքի առաջ ունենալով այն բոլոր հնարավոր զրկանքներն ու վտանգները, որոնք պետք է կրեր՝ կալանք, բանտային ռեժիմ, բանտախցում իր ֆիզիկական գոյությանը իրապես սպառնացող հազար ու մի միջոցներ և այլն:

Նա վերադարձավ մի իրավիճակում, երբ օրվա իշխանությունը վայելում էր համաժողովրդական սեր և վստահություն և այդ իշխանության դեմ գնալը հավասարազոր էր ինքնասպանության:

Նա վերադարձավ և արեց այն, ինչը չէր կարող անել ոչ ոք:

Վերադարձավ և մեր բոլորի աչքի առաջ պատվով կրեց բոլոր այն զրկանքները, որոնք նրան «պարգևեցին» օրվա իշխանավորները: Միայն այս մի արարքը բավական է պատկերացում կազմելու այս մարդու ՈՒԺԵՂ լինելու մասին :

Այս մարդուց ՈՒԺ է ճառագում:

Բնական, աստվածատուր, տեսանելի՝ կամքի, դիմադրողականության, իրական «դուխ»-ի ուժ:

Հայաստանին հիմա օդի ու ջրի պես ՈՒԺԵՂ առաջնորդ է պետք՝ առկա դաժան մարտահրավերներին դիմագրավելու կենսունակ կառավարման համակարգ ձևավորելու համար:

Ազատական, ժողովրդավար, հումանիստ կամ չգիտեմ ինչ համակարգեր ու առաջնորդներ դեռ կհասցնենք ունենալ, միայն թե չկործանենք վերջին հազարամյակի համազգային ամենամեծ ձեռքբերումը՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ու ամենավերջին ապուշի պես չմսխենք այն:

Այս մարդն ի զորու է կործանումից փրկելու Հայաստանի պետականության դեռևս գոյություն ունեցող բեկորներն ու քայլ առ քայլ վերականգնելու նրա երբեմնի բարի համբավն ու աշխարհասփյուռ հայության լխճված արժանապատվությունը: Հանուն այդ գերկենսական նշանակության ծրագրի իրականացման ՊԱՐՏԱՎՈՐ ենք մի կողմ դնել համահայկական տիրույթում նրա հանդեպ ձևավորված թե՛ համակրանքը թե՛ հակակրանքը և ստորադասել դրանք նրանից ճառագող ՈՒԺԻՆ:

Այսօրվա աշխարհում ուժին այլընրանք չկա, որովհետև այն պարզապես գոյություն չունի և «ուժն է ծնում իրավունք» ասույթը արդիական է առավել, քան երբևէ: Միայն ՈՒԺԵՂ առաջնորդն է ի վիճակի առանց կորուստների, անցնցում ու անարյուն ետ բերել ՆՓ & ՔՊ контора-ի կողմից գահավիժման եզրին հասցված երկիրը, պետությունն ու Հայրենիքը՝ վերջ ի վերջո…

Ничего личного, это просто REALPOLITIK!

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ