Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Պիղծ պերսոնաժներն ու կլոուն կարիկատուրաները

Պիղծ պերսոնաժներն ու կլոուն կարիկատուրաները
22.05.2025 | 13:05

Տիեզերական մասշտաբների համազգային ամոթն ու խարանը շարունակվում է:

ԱԺ-ն «կիսաբաց լուսամուտների» վերածած՝ «կաստում-շլվարով» գոպնիկ-գողականի ու փողոցային խուժանի բարքերով պատգամավորների բազար-ռազբոռկեքը, դեբոշն ու սխոդկեքը, ֆռռովի աբառոտկեքը նոր թափ են ստանում:

Կողմերն իրենց ամպլուայի մեջ, դուխները հազար իրար հայհոյում, վանկարկում, հեգնում, սպառնում ու սադրում են:

Իրար բզբզելուց, կաշետոն տալուց, «կատոկելուց», ձեռք ու ոտք գցելուց «պլավնի» անցում են կատարել 10 հարկանի քֆուր-քյաֆարին, լավերով ու «դամավոյով» «խլեշ-մոբին»:

«Ստիչկի» սկիզբը ԱԺ նախագահի՝ «վեր ընկի տեղդ, հիմա քեզ դուրս կշպրտեմ» արտահայտությունն էր ընդդիմադիր կին պատգամավորին:

Թասիբի ու տղայական հարց էր «աչյոտ ուզելը» կամ «աբառոտկա ֆռռալը», որը չուշացավ:

Հաջորդ օրը, Լևոն Քոչարյանը՝ մոտ ապագայում ԱԺ նախագահին բարձր ամբիոնից ցած շպրտելու ու ցավոտ վայրէջքի մասին անոնսեց:

Թեման եփվեց, կինոյի վերածվեց:

Մուննաթի մարաթոնը քուչի՝ «արա՛, ո՞վ ես դու - արան դու ես, արա ա՛յ տղա» խորոզլամիշ էստաֆետով, այս անգամ իրար սահուն փոխանցեցին իշխանականների բնութագրած՝ «Քոչարյանի որդի, Սիրուշոյի ամուսին, փոքրիկ իշխան»-ն ու ԱԺ փոխնախագահ, ժամանակին մի խելոք ու համեստ, իսկ հիմա առյուծի կաթ խմած՝ Հակոբ Արշակյանը:

Վերջինս պանդորայի արկղը բացելով, պահի տակ հիշել էր, որ ժողովրդի մի մասն իրենց «թուրք» է անվանում, ու «ժողովուրդն ասում է»՝ «տեխնիչնի ատմասկով» Լևոն Քոչարյանին վիրավորելու համար հիշեցրեց, որ նրա պապի թուրք լինելը դեռևս ակտուալ է:

Ասվածը երիտասարդի գլխին խփեց ու վերջինս, ոչ ավելի, ոչ պակաս, թե բա՝ «ով իմ պապին թուրք ասի, իրա լավի բերանը»…

MMA արենայի վերածված ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին ու կիլդիմ կանգնած խրախճանքին անմնացորդ չդարձան՝ քծնանքի ու շողոքորթության վարպետներ, հաճոյանալու համար իրենց միջից ճղող քպ-ական կարկառուն կանցավիկները:

Հետո, Արսեն Թորոսյան կոչվող էակը, որն ըստ երևույթին նոր էր հասկացել «թուրք» բառի իմաստն ու բովանդակությունը, մոռանալով, որ իրենց արդեն 7 տարի է այդպես են կոչում, որ իր վարչապետը բնավ վատ չի զգում, անգամ կոմպլիմենտ է, երբ իրեն «թուրք» են անվանում՝ ինքնասիրությունն արթնացած, դուխը հազար, ԱԺ ամբիոնից պետք է ասի.

«ով մեզ թուրք ասի՝ նրա հերն էլ, մերն էլ, ընտանիքն էլ, լավն էլ»…

«Ժիվուչի» ճիվաղ-խրտվիլակն անմիջապես ամբիոնից քֆուրը ֆռռցրեց, հաջորդ օրը գնաց Մեղրի, որ այնտեղից հեծոտուր անի մինչև Բագրատաշեն:

Իհարկե, սպորտսմեն տղեն դեռ տաք է, դեռ չի ջոկել գլխի գալիքը:

Որ տենց հեշտ չի մարսելու «դամավոյ» քֆուրը:

Դեռ չի ջոկել, որ մանդատ վայր դնելուց, իշխանազրկվելուց հետո կյանք կա, փողոց դուրս գալ կա, չափալաղի ու քֆուրի ասորտի համտեսել կա:

Որ ապագա կա, բայց դաժան ապագա է սպասվում հատկապես վերջինիս, ու դա ոչ միայն «քուչի պանյատներով»:

Չնայած՝ իր իսկ թիմակիցներն իր վրա այնքան «կորոնակոմպրոմատ» ունեն, որ բանը կարող է փողոցային սամասուդին էլ չհասնի:

Մեկը, ում «գարդասիլ» ու «դոկտոր մահ» են անվանում, ով նիկոլից ավելի նիկոլ է, հազիվ էլ իրեն այսկերպ դրսևորի:

Ինչևէ, սա էլ տեսանք, ամոթ տվեցինք ու ամոթ ապրեցինք:

Այսքանը տեսնելով հանդերձ, ժողովուրդը կրկին ամորֆ է ու ապատիկ:

Հանդուրժում է տեսածը, լսածը, դրա համար էլ այդ ամենը շարունակական բնույթ է կրում:

Չնայած՝ մի ստվար զանգված էլ՝ «բռավո՜-մալադե՛ց» քոմենթներով քաջալերում, հիանում, միանում, հրճվում, հպարտանում, գովերգում, ստիմուլ ու օրգազմ են ստանում այս մաղձից, մի զանգված էլ՝ իրար մեր ու մանուկ, տոհմ ու տոհմածառ են քրֆում ու անիծում:

Եվ ոչ մեկը այս արաքների ու պատգամավորին ոչ հարիր վարքի համար մանդատ վայր չդրեց, անգամ ներողություն չխնդրեց:

Իսկ մե՞նք…

Իսկ մենք հետևում ենք, երկրի ամենաբարձր ամբիոնի ախոռի վերածմանը:

Հանդուրժում ենք այս տեսակին, հանդուրժում ենք դպրոցը մի կերպ ավարտած, անգրագետ, երկու բառ իրար կապել չկարողացող, անհոդաբաշխ մտքեր արտահայտող, մտավոր հաշմանդամ, մարտնչող ու հանդուգն տգետների, բայց իրենցից «բեսամտ դավոլնի», մանդատով ինքնահաստատվող նորելուկ պատգամավորներին:

Տեսակ, որն իր մտքում անգամ զարմանում է, թե ինչ բախտի քմահաճույք է, որ հանկարծ, չտեսած պատից կախ, տեսավ ճակտին կախ ու պատահաբար, իր անուղեղ հալով հատնվել է ԱԺ-ում:

Որի տնեցիք անգամ զարմացած են, որ իրենց ձուկ ծախող, ձկան ուղեղով, բինգո բռնած բուլկի բալեն ինքնավնասման միջոցով ազատվելով բանակից, գրանցված լինելով Սևանի հոգեբուժարանում, «վուալյա», հայտնվել է խորհրդարանում:

ՈՒ լսում ենք, թե վերջինս ինչպես է ամբիոնից բերանը մինչև ականջները բացած, ապուշի ժպիտով, ԱԺ նիստին մասնակից երեխաներին հրավիրում լճի ափին խորոված ուտելու, ընկերություն անելու:

Անոմալ մի էակ, որն ինքն իր մականունն է ասում ու դրանից օրգազմ ապրում, ով տեղեկացնում է, որ երեխա է ունեցել, որի ժպիտը տեսնելով անունը որոշել է՝ «Սմայլիկ» դնել:

Շարքային կուրյոզ իմբիցիլ, ով սեպտեմբերը՝ սեկտեմբեր է ասում, բայց իր տիրուհու՝ «կրթվելը նորաձև է» արշավն է հեղուկ օճառով գովերգում:

Մեկը նիստին վեր ընկած, հեռախոսով շախմատ է խաղում, մյուսը ռիլզեր է նայում, Լենան քիթն է քչփորում, Լուլուն եղունգն է կրծում, մատը ծծում, ինչ-որ Մարինա Ղազարյան՝ «բանակում մայկա, տռուսիկ ու կլուբնիկ կա»-ն է ավետում, ԱԺ նախագահն էլ Քոչարյանի վրով նավթալինոտ անեկտոդ է պատմում, որի անվանափոխությամբ տարբերակը իր սրտի վարչապետի վրով ավելի է ակտուալ:

Հետո, «թեժ մուտիտների» հետքերով քուչեքն ընկած, տատի-պապիներ է բռնացնում-խոսեցնում ու իրեն օնլայն սրբագրում:

ՈՒ այս պարապ ձրիակերները միայն կոճակ սեղմելով 600-800 հազար «աշխատավարձ» են ստանում, պարգևավճարներով էլ 1 միլիոնից ավելի «ջեբում»:

Դե իսկ խայտառակության գագաթնակետը մեզ կրթող, դաստիարակող, էթիկայի կանոններ ու բարոյականություն սովորեցնող Աննա Հակոբյանի՝ «սռիվ-սռաչ-ատվետկա-աբառոտկան» է իր մասին խոսող, իրեն վարկաբեկողներին:

Վերջինս առաջին տիկնոջ (զուգընկերուհու) կողակցուհու կարգավիճակն արհամարhած, զսպվածությունը, գիտակցությունը մի կողմ շպրտած, բողոք-պոռթկումի ու քլնգելու «Վո՜ւյ, ազիզնե՜ր, լավ չի չէ՞» վերտառությամբ արշավ է սկսել, որի շրջանակներում հորդացող հեգնանքով, իրեն քննադատողներին՝ «տգետներ», «տխմարներ», «ղզիկներ», «գեղցի», «ոջիլներ» «էշեր» է անվանում:

Ոչինչ, որ ոչ մի պետությունում չեք գտնի երկրի ղեկավարի կին, որը թույլ կտա իրեն նման արտահայտություններ ու աբիժնիկի կեցվածք:

Ոչինչ, որ մարդը գոնե չի սաստում, գյամերը չի քաշում ու կարգի չի հրավիրում:

Ով գիտի, գուցե և խրախուսում է:

Այդուհանդերձ՝ ընթացքը ֆանտաստիկ է:

Պետք չէ, որ նա զսպի ու չարտահայտի իր անկեղծ էմոցիաներն ու դուրս չտա ներսում կուտակած մաղձն ու պարանոյան:

Նա հոյակապ գործ է անում, նույնիսկ ավելին քան ընդդիմությունն ու լրագրողներն իրար հետ միասին վերցրած։

Դոգի ականջը կանչի:

Այս տեմպերով, հաջորդ շաբաթ հնարավոր է քֆուր էլ տա:

Բայց և այդժամ, ըմբռնումով պետք է մոտենալ.

Ի վերջո պատերազմ տեսած, պատերազմի թոհուբոհով անցած, բունկեր մտած-ելած, պոստեր ու դիրք պահած, ջոկատ ղեկավարած կին է:

Հեշտ չէ, այքանից հետո զուսպ, ադեկվատ ու հավասարակշռված լինել:

Դե իսկ ամուսինը՝ իր դեմագոգիայի գծի մեջ, «Ժողջան, ես ձեր ծոցից դուրս եկած, հասարակ տղա եմ» վիճակների մեջ, ճմրթված վերնաշապիկով ու շալվարով, փափախը գլխին, շրջմոլիկի պես ընկած քուչեքը երեխաների համար «պաղպաղակ փարթի» է անում ու այդ էժան պրիոմն ու ծեծված տեխնոլոգիայով կերակրում ժողովրդին:

Իսկ դեմագոգիայի ու թուրք-ադրբեջանական խիստ վտանգավոր նարատիվի դրսևորում է՝ «Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն զգացի» վերտառությամբ հրապարակումը:

Ստացվում է՝ պետականություն չունեինք, նոր ենք ձեռք բերել կամ ունենին չունեցածի հաշիվ էր, հիմա այն «վիդիշ լի» վերականգնվում է:

ՈՒ «նվիրյալը», պահի տակ սուր անհրաժեշտություն է զգացել, տեսնել, համոզվել, որ այն վերջապես վերականգնվում է:

Մարդը գնում է պատմության ազգային թանգարան, որտեղ ինչ-որ հիմար/կանխամտածված վերնագրով ցուցահանդես է անցկացվում ու այդ կեղծ թեզը ներկայացվում է որպես պայքարի ուղի:

ՈՒ մինչ նա թանգարանում, կարծես առաջին անգամ առնչվելով Հայ ժողովրդի պատմությանը, պլշած հայացքով նայում է իրերին, հանրապետության հրապարակում, Կառավարական տան դիմաց ինչ-որ մարդիկ երգում-պարում են, ինչ-որ աղանդավորականներ էլ համերգ անցկացնում:

Այս ամենը տեսնելով իսպանական ամոթ ես ապրում:

Ողբերգություն է սա:

Մի՞թե սա է մեր իրականությունը, որի հետ ներդաշնակ կարելի է ապրել:

Գուցե սա չար կատակ է, վատ երազ է, գուցե արթնանանք լեթարգիկ քնից:

Գուցե…

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ