Ներկայում աշխարհում կատարվող իրադարձությունները ադեկվատորեն ու օբյեկտիվորեն գնահատելու և հնարավոր ապագայի հետ կապված իրատեսական կանխատեսումներ կատարելու համար պետք է դուրս գալ սուտ մարդասիրական թմբիրից և ելնել այն պնդումից, որ աշխարհում ամեն ինչ որոշում է ուժը, իսկ մարդասիրությունը, որպես այդպիսին, աշխարհի պատմության մեջ երբեք բարձր մակարդակի որոշումների կայացման ժամանակ հաշվի առնվող գործոն չի համարվել։
Ուրիշ բան է քարոզչությունը, որտեղ մարդասիրությունը ներկայացվում է որպես ամենակարևոր գործոններից մեկը։
Վերջին հաշվով, պատմությունը հիշում է միայն մարդկանց ու պետությունների կողմից արված մեծագործությունները, իսկ թե այդ ընթացքում այդ մեծագործությունները ինչքան մարդկային կյանքեր են արժեցել, ոչ մեկը չի էլ համարում ուշադրության արժանի բան։
Այս հանգամանքը հրաշալի հասկացել է Ստալինը, որն այն միտքն է արտահայտել, որ իրենից հետո մարդիկ վատ կխոսեն իր մասին, բայց հետո պատմության մեջ իր անունը բարձր կգնահատվի, այն, ինչ տեղի է ունենում ներկայում։
Մասնավորապես, այսօր կարդում էի մի ռուսական հոդված, որը լրջորեն պնդում էր, որ անցյալ դարի 30-ականներին ՍՍՀՄ-ում тройка-ների ստեղծողը եղել է ներքին գործերի նախարար Եժովը, և Ստալինն էլ դրա մասին չի իմացել։
Тройка-ն էլ այդ թվերին երեք հոգուց բաղկացած պաշտոնատար անձանց խումբ էր, որն առանց դատ ու դատաստանի դատավճիռներ էր կայացնում հակախորհրդային գործունեության մեջ մեղադրվող մարդկանց նկատմամբ՝ մահապատժից սկսած միչև տարբեր տևողության բանտարկություններն ու աքսորը։
Ճիշտ նույն ձևով էլ, որևէ մեծագործություն չարած, բայց շատ մարդկանց գլուխ կերած հոգեկան շեղումներ ունեցող վայ-գործիչները պատմության կողմից հիշվում են որպես չարագործ հրեշներ։
Պավել Բարսեղյան