Երրորդ Հանրապետությունից հրաժարվելը նշանակում է հրաժարվել այն հիմնասյուներից, որոնց վրա այն կառուցվել է՝ Արցախից, Արցախի գոյամարտից, Ցեղասպանության ճանաչումից և Հայ Առաքելական Եկեղեցուց։
Երրորդ Հանրապետության հիմքերը առողջ են, քանի որ իրենց մեջ կրում են հայկականությունը և կառուցված են Երկրորդ (Խորհրդային) Հանրապետության արդյունաբերական, կրթական ու մշակութային նվաճումների հիմքի վրա։
Բոլոր պնդումները՝ հրաժարվել և մոռանալ Երրորդ Հանրապետությունը, կառուցել Չորրորդ, Հինգերորդ և այլն, նշանակում է վերաֆորմատավորել հայությանը, հրաժարվել Արցախից, հրաժարվել ինքնությունից։
Սեփական, թեկուզև մի փոքր հիվանդ երեխայից հրաժարվելն ու փոխարենը դրսից երեխա որդեգրելը խնդրի լուծում չէ։
Տիգրան Քոչարյան