Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Պատմական կեղծարարության նոր «բարձունքներ»

Պատմական կեղծարարության նոր «բարձունքներ»
23.05.2025 | 17:03

Ադրբեջանում գործող Կովկասի մահմեդականների վարչությունը, երեկ կայացած նիստում որոշել է ստեղծել քրիտոնեական թեմերին համարժեք «ղազիյաթ»-ի «Երևանի մասնաճյուղ»։ Իրազեկում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նիստին մասնակցել են Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, «Ղազիների» խորհրդի անդամները, Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Միլլի Մեջլիսի պատգամավորներ:

Փաշազադեն հայտարարել է, թե այդ հաստատությունը Երևանում, իբր, «վերականգնվում է, ոչ թե ստեղծվում, քանի որ գործել է ցարական Ռուսաստանի ժամանակ և վերացվել խորհրդային տարիներին»։ «Երևանի ղազիի» պաշտոնում ընտրվել է Բահթիյար Նաջաֆովը։

Ադրբեջանի պատմական կեղծարարությունները նոր «բարձունքների» հասցնելով, Փաշազադեն հայտարարել է.

«Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիաձինում՝ պատմական ադրբեջանական հողերում, որոնք նրանք անվանել են Էջմիածին, և իրենց կրոնական տաճարները կառուցել են այն տարածքներում, որոնք իրենց հետ ոչ մի կապ չունեին»:

«Մեզ դիմակայում է մի համայնք,- շարունակել է Փաշազադեն,- որը, բազմաթիվ կեղծիքների միջոցով յուրացնելով այլ ժողովուրդների մշակութային-հոգևոր ժառանգությունը, իր կրոնական կենտրոնների՝ Ուչմիաձինի և Կիլիկիայի միջոցով, ամբողջ աշխարհում տարածում էր ստով ու զրպարտությամբ լի, քրիստոնեական կրոնի խաղաղության, եղբայրության, խաղաղ համակեցության դրույթներից հեռու ուղերձներ, և որը մշտապես քարոզում էր երկպառակություն, թշնամանք, ռևանշիզմ և առճակատում՝ հանուն իր ուտոպիական երազանքի իրականացման։

Պետություններն ու շրջանակները, որոնք շահագրգռված են հայկական ստին հավատալով, այս հարցում նրանց աջակցություն և օգնություն են ցուցաբերում։ Այո, իրականությունն այսպիսին է՝ համաշխարհային հայությունը, հենվելով հայկական ազգային եկեղեցու վրա, շարունակում է խաբել միջազգային հանրությանը իր պատմա-քաղաքական կեղծավորությամբ։

Նրանց նպատակն այն է, որ եթե քաղաքական անկարողության պատճառով հայկական պետությունը կորսվի, ապա հայկական ազգային եկեղեցին կարողանա շարունակել մոբիլիզացիոն կենտրոնի առաքելությունը, ստեղծել և գլխավորել Վատիկանի նման գրիգորյանական կրոնական պետություն։

Այսպիսով, հայկական եկեղեցին նենգ մտադրություն ունի այս կամ այն կերպ շարունակել իր գոյությունը մեր պատմական հողերում։ Սա մեծ սպառնալիք է տարածաշրջանի Հայաստանին հարևան բոլոր երկրների համար»:

ԿՄՎ ղեկավարի խոսքերը շրջանառության մեջ են դրել ադրբեջանական լրատվամիջոցները:

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ