Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն է գալիս Հայաստան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն է գալիս Հայաստան
24.05.2025 | 11:24

Դա Մակրոն Էմանուելի գազաններից է, ասում են՝ հզոր դիվանագետ է, գլոբալիստ է, եվրոպամետ է, բանդերական ՈՒկրաինայի և նեոնացիզմի պաշտպանը և այլն, և այլն:

Ըստ ամենայնի, գալիս է պարզելու, թե ինչ հետևանքներ է թողել հայրենի լակոտակրատիայի վրա Սերգեյ Լավրովի այցը:

Իսկ թե իրականում ինչու էր եկել Լավրովը, ինչ նպատակով և ինչի հասավ Հայաստանում, մենք բնականաբար, չգիտենք, թեպետ կարող ենք ենթադրել, որ Լավրովը սրանց մի քանի բան բացատրած-պարտադրած կլինի, և հենց դրանով էլ պայմանավորված էր նրա չափազանց ջերմ, անբնական դրական վերաբերմունքը միրզոյան արոյին և ընդհանրապես գործող իշխանությանը:

Բայց այլ բան եմ ուզում ասել:

Անհերքելի է, որ Արցախի օտարման և դրան հետևած հայրենազրկման մեջ Ֆրանսիան ունի իր հսկայական դերակատարումը՝ Ֆրանսիայի նախագահի ստորագրությունն է այդ կործանիչ փաստաթղթերի վրա: Ինչ էլ ասեն տեղի արևմտական աղանդների վկաները (Արցախը ռուսներն են տվել, քանզի ռուսական զորքն էր այնտեղ և այլն, և այլն), իրականությունը հնարավոր չէ կեղծել, այլ հարց, որ այն կարելի է այլասերված մեկնաբանել, ինչով էլ զբաղված են հայրենի արևմտականները:

Հիմա հարց. կգտնվի՞ մեկը կամ ինչ-որ մի քաղաքական ուժ, որը կբերի ֆրանսիացի նախարարի գլխին այն, ինչ արեցին Լավրովի հանդեպ Ամենայն հայոց պեդերաստ բաբաջանյանը, խզմալյան տիկոն և այլ տականքը: Կա՞ մեկը էս հզոր, գերհզոր ու գերհին ազգի կազմում, որ ռիսկ անի հակաֆրանսիական պաստառներով գնալ օդանավակայան, հետո՝ Ֆրանսիայի դեսպանատուն և ՀՀ ԱԳՆ:

Բայց մենք ընկանք հեքիաթային հրաշքների դաշտ. իհարկե, չի կարող Հայաստանում տեղի ունենալ որևէ հակաֆրանսիական, հակաարևմտյան ակցիա:

Նախ, ՀՀ իշախանությունն է արևմտական և հակառուսական, երկրորդ՝ ՀՀ նախկին բազմավեկտոր իշխանությունները դարձան բազմավեկտոր ընդդիմություն:

Բայց երկրում պիտի որ լինեն սովորական նորմալ, հասկացող մարդիկ, ոչ այլասերված բանականությամբ: Գուցե նրա՞նք կեցվածք դրսևորեն: Իհարկե, կանեն: Իսկ եթե ֆրանսիայի նախարարին Երևանում ոչ ոք գլխացավ չպատճառեց, նշանակում է, որ չկա այլևս հայ ժողովուրդ, հայ հանրություն՝ կա հայ նախիր, որին ով ասես ուր ասես կքշի:

Էսքան բան:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 199

Մեկնաբանություններ