Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արժեքների խոր և համապարփակ ճգնաժամ է աշխարհում

Արժեքների խոր և համապարփակ ճգնաժամ է աշխարհում
24.05.2025 | 12:07

Միշտ ասել եմ՝ Հայաստանում իսկական արևմտյան արժեքներ դավանողներ գրեթե չկան։

Արևմուտքը, ինչպես և Արևելքը, ինչպես և մյուս քաղաքակրթության հետևորդ երկրները, ոչ միայն քաղաքական կոնյուկտուրայի մեջ պետք է տեղավորեն իրենց արժեքային կիրառման տարածքը, այլև քաղաքական կոնյուկտուրան պետք է տեղավորեն իրենց դավանած արժեքների մեջ։

Նրանք, ովքեր այսօր խոսում են արևմտյան քաղաքակրթությանը պատկանելու մասին, առնվազն սեփական վարքաբանությամբ պետք է ցույց տան, որ իրենց համար Ռուզվելտի բանաձևը չէ օրինակելի` «Может он сукин сын, но он наш сукин сын», այլ այն արժեքները, որոնք հանրահռչակվել են, և որոնք պետք է որ լինեն վարքագիծ, կենսափիլիսոփայություն։

Ճգնաժամ է աշխարհում` արժեքների խոր և համապարփակ ճգնաժամ։

Հ.Գ. Թեպետ, ե՞րբ այդպես չի եղել:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ