ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Քննչականի նիկոլական պետը նրանց վերաբերվում է զուտ որպես հրաման կատարողների

Քննչականի նիկոլական պետը նրանց վերաբերվում է զուտ որպես հրաման կատարողների
27.05.2025 | 11:50

Իրավաբաններն ապշահար տեղադրում են Քննչականի պետի հպարտ լուսանկարը, որը «հավսա՜ր-զգա՜ստ» ռեժիմով շարել էր բաժիններից մեկի քննիչներին։

Նման բան նույնիսկ Արգիշտին թույլ չէր տալիս, ի վերջո, քննիչները ո՛չ զինվորական են, ո՛չ էլ ոստիկան։

Մեծ հաշվով, նրանք «դետեկտիվներ» են՝ ճշմարտություն որոնողներ, մտավոր ու ստեղծարար կարևոր աշխատանք կատարողներ, ինքնուրույն սուբյեկտներ։

Մինչդեռ Քննչականի նիկոլական պետը նրանց վերաբերվում է զուտ որպես հրաման կատարողների։ «Հավսար-զգաստ»-ի լուսանկարը հենց դրա՛ մասին է։

Ի՜նչ ասեմ, տղերք:

Լավ չի։

Հե՛չ լավ չի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, «չար» նախկինները Ոստիկանության, ՊՆ-ի, ՊԵԿ-ի քննչականների փոխարեն առանձին Քննչական կոմիտե ձևավորեցին մեկն էլ հենց այն նկատառումով, որ քննիչի դերը բարձրանա, որ քննիչին այլևս ոչ ոք չընկալի որպես հրաման կատարող, որ ոչ ոք իրավունք չունենա քննիչներին շարել։

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ