ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Եկեղեցին ե՞րբ համազգային «ապստամբության» կոչ կաներ

Եկեղեցին ե՞րբ համազգային «ապստամբության» կոչ կաներ
03.06.2025 | 12:49

Սիրելի քաղաքական այրեր, փաստաբաններ, իրավապաշտպաններ, զինվորականներ, ակտիվիստներ, գիտե՞ք, երբ եկեղեցին համազգային «ապստամբության» կոչ կաներ.

երբ գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ, կհաղորդեին, որ Հանրապետության Հրապարակում հավաքվել են 80-90.000 հայեր ու իրենց աջակցությունն են հայտնում մայր եկեղեցուն, այդ ժամանակ եկեղեցին ընդառաջ կգնար ժողովրդական պահանջին ու մարդկանց փողոց դուրս գալու կոչ կաներ:

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ