Ժողովրդավարության «բաստիոն» հորջորջվող երկրի ղեկավար աշխատող Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, կամ խիստ ընտրողաբար է հասկանում ժողովրդավարության արժեքները, կամ՝ ընտրողաբար է արձագանքում դրանց խախտումներին։
Հակառակ դեպքում ի՞նչ պարզաբանում ունի նա իր կոալիցիոն գործընկեր Արամ Զավենիչի հովանավորած դեպքի վերաբերյալ, երբ քաղաքացին ենթարկվել է բռնի ճնշման, խմբակային ծեծի են ենթարկել՝ կարծիքի, դիրքորոշման և կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման համար։
Երկրում, որտեղ ազատ արտահայտվելու իրավունքը սահմանադրական երաշխիք է, քաղաքական համախոհի «թիկունքում» ծեծելու մթնոլորտը շարունակում է անպատիժ տարածվե՞լ։
Արդյոք մե՞նք ենք սխալ հասկացել ժողովրդավարության բնույթը, թե՞ Նիկոլն այն առաջնորդն է, ով դա ընկալում է որպես բառազարդ՝ արտաքին գործընկերների համար, բայց ոչ՝ իր քաղաքացիների։
Ժողովրդավարության անունից իշխանություն ստացածը պարտավոր է դատապարտել բռնությունը, անկախ նրանից՝ ում կողմից է այն իրականացվում։ Լռելն այս դեպքում մեղսակցության համարժեք է։
Սոնա ԱՂԵԿՅԱՆ