Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Միանգամից ոչինչ հնարավոր չէ»

«Միանգամից ոչինչ հնարավոր չէ»
27.04.2018 | 01:00

«Դա ոչ թե Փաշինյանի, այլ ժողովրդի պահանջն է: Այսօրվա ընդդիմության պահանջները նոր չեն, տարիներ շարունակ հայաստանյան ընդդիմադիրներն այդ մասին բարձրաձայնել են»,- մեր հարցին` սահմանադրական ի՞նչ հիմք ունի ՀՀԿ-ին հեռացնելու Փաշինյանի ծրագիրը, ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է որոշ քաղաքական ուժերի` իշխանությունից ընդդիմադիր դաշտ սահուն ցատկին, Արմեն Մարտիրոսյանը դա բացատրում է Հայաստանում չկայացած քաղաքական և ընտրական համակարգով: «Եթե այս խորհրդարանում եղել են պատեհապաշտներ, բնական է, որ նման առնետավազք կլիներ: Եթե ունենայինք նորմալ ընտրություններ, նման բան չէր կարող լինել»:


Հիշեցնենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանի շարժումը, «Հանուն Հայաստան պետության» ճակատը, որի անդամ էր նաև «Ժառանգությունը», նախաձեռնեց իշխանության հեռացման շարժումը, սակայն ինչ-որ պահի նրանք հետ կանգնեցին և այսօր հարթակում չեն, ինչու՞: Արմեն Մարտիրոսյանը չի ցանկանում այսօր այդ խնդրին անդրադառնալ, երբ շարժումը վերջնական հաղթանակի կհասնի, խոստանում է ներկայացնել իր պարզաբանումները: Այսուհանդերձ, «Ժառանգության» ղեկավարը նշում է, որ դեռ շատ քայլեր կան իրականացնելու: «Միանգամից ոչինչ հնարավոր չէ, ո՛չ ժողովրդավարություն հաստատել, ո՛չ էլ ՀՀԿ-ին ամբողջապես հեռացնել իշխող համակարգից, բայց, կարծում եմ, այդ ճանապարհին ենք»,- ասաց մեր զրուցակիցը, ընդգծելով, որ հետագա գործընթացներից է կախված` այսօրվա դրական ալիքը կարո՞ղ ենք ստեղծագործ ուժի և օրինականության վերածել, թե՞ ոչ: Հիշեցնելով 88-ի շարժումը, Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ այդ էներգետիկան բավարարեց, որ հաղթենք արցախյան գոյամարտում, եթե այսօրվա էներգետիկան էլ դրական առումով օգտագործենք և կառավարման ժողովրդավարական համակարգ ստեղծենք, Հայաստանի զարգացումն անխուսափելի կլինի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ