Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Իմ քայ­լի» մեկ տաս­ն­յա­կից ա­վե­լի պատ­գա­մա­վոր­ներ դնում են Փա­շի­ն­յա­նի հրա­ժա­րա­կա­նի հար­ցը

«Իմ քայ­լի» մեկ տաս­ն­յա­կից ա­վե­լի պատ­գա­մա­վոր­ներ դնում են Փա­շի­ն­յա­նի հրա­ժա­րա­կա­նի հար­ցը
18.12.2020 | 00:12

Պա­տե­րազ­մում պար­տու­թյուն կրե­լուց, նո­յեմ­բե­րի 9-ի ա­մո­թա­լի ու խայ­տա­ռակ հայ­տա­րա­րու­թյու­նը ստո­րագ­րե­լուց հե­տո իշ­խա­նու­թյունն այս օ­րե­րին զբաղ­ված է «հույժ կարևոր» գոր­ծով՝ Ընտ­րա­կան օ­րենս­գիրք է բա­րե­փո­խում: Ազ­գա­յին ժո­ղո­վի պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վում գրում ու ջն­ջում են, Սո­րո­սի գրա­սե­նյա­կից սն­վող կազ­մա­կեր­պու­թյու­նից հյու­րեր են կան­չում, քն­նար­կում­ներ ու վեր­լու­ծու­թյուն­ներ ա­նում, որ, ի­րենց ա­սե­լով, ան­թե­րի ու ի­րենց նման ժո­ղովր­դա­վար նա­խա­գիծ ստա­նան: Ռազ­մա­գե­րի­նե­րի, ան­հետ կո­րած­նե­րի, եր­կու օր ա­ռաջ Հին Թա­ղե­րում խա­ղաղ պայ­ման­նե­րում գե­րի ըն­կած­նե­րի հար­ցը թո­ղած՝ «ա­մե­նա­թա­փան­ցիկ­ներն» ու «ժող­ջա­նի» ճա­կա­տագ­րով «մտա­հոգ­ված­նե­րը», փաս­տո­րեն, օ­րենս­գիրք գրե­լու ոչ միայն ժա­մա­նակ, այլև սիրտ ու­նեն: Նոր ԸՕ ու­նե­նա­լու հրա­հան­գը, փաս­տո­րեն, Նի­կոլ Փա­շի­նյանն է ի­ջեց­րել: Օ­րերս խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան՝ «Իմ քայ­լի» ու Փա­շի­նյա­նի հան­դիպ­ման օ­րա­կար­գում բա­ցա­ռա­պես ԸՕ-ի հարցն է ե­ղել: Պարզ է՝ իշ­խա­նու­թյունն ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան տվո­ղը չէ: Նրանք, ինչ­պես Փա­շի­նյանն է ա­սում, ո՛չ մե­ղա­վո­րու­թյուն ու­նեն կա­տար­վա­ծի մեջ, ո՛չ էլ հաս­կա­նում են՝ ինչ է կա­տար­վել ու կա­տար­վում:

«Կյան­քը՝ ու­րախ, ապ­րուս­տը՝ ձրի» տար­բե­րա­կով շա­րու­նա­կում են, ճառ ա­սել ու մե­ղա­վոր­նե­րի որ­սով զբաղ­վել: «Դուք ու­րիշ թե­մա չու­նե՞ք քն­նար­կե­լու, այլ հարց չու­նեի՞ք ձեր ա­ռաջ­նոր­դին»,- հարց­րեց «Ի­րա­տե­սը» իմ­քայ­լա­կան­նե­րից մե­կին: «Ի­հար­կե ու­նենք, ու թող չթ­վա, թե նրա ա­սած­նե­րի ու մտ­քե­րի հետ հա­մա­կար­ծիք ենք ամ­բող­ջու­թյամբ»,- պա­տաս­խա­նեց պատ­գա­մա­վո­րը: «Չհա­մա­ձայ­նողն ու մտ­քե­րի հետ հա­մա­կար­ծիք չլի­նո­ղը քա­ղա­քա­կան քայլ է ա­նում, բարձ­րա­ձայ­նում է այդ մա­սին, խմ­բակ­ցու­թյու­նից է դուրս գա­լիս ի վեր­ջո»,- հա­կա­դար­ձե­ցինք: «Վս­տա­հեց­նում եմ՝ «Իմ քայ­լի» մեկ տաս­նյա­կից ա­վե­լի մարդ շատ խիստ, շատ կոնկ­րետ դրել ու դնում է Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի հար­ցը: ՈՒ ոչ միայն Փա­շի­նյա­նի, բո­լոր նրանց, ո­րոնք միայն ա­նու­նով են պաշ­տոն զբա­ղեց­նում: ՈՒ՞ր են այս օ­րե­րին, քա­նի՞ պաշ­տո­նյա կա, որ հետ­պա­տե­րազ­մյան ար­հա­վիրք­նե­րի դեմն է փոր­ձում առ­նել: Ինչ վե­րա­բե­րում է քա­ղա­քա­կան ժեստ ա­նե­լուն, դա ընտ­րու­թյան հարց է: Կոնկ­րետ մի քա­նի­սով ո­րո­շել ենք դուրս չգալ խմ­բակ­ցու­թյու­նից ու ներ­սում «ընդ­դի­մու­թյուն» լի­նել»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը:


Թե ինչ­պես են պատ­գա­մա­վոր­նե­րը քն­նա­դա­տում ի­րենց «ան­թե­րի» ա­ռաջ­նոր­դին կամ ինչ­պես են ի­րենց ու­սե­րին տա­նում ընդ­դի­մադ­րի ծանր լու­ծը, են­թադ­րել կա­րե­լի է Նի­կոլ Փա­շի­նյա­նի մե­կը մյու­սին հա­կա­սող հայ­տա­րա­րու­թուն­նե­րից, երկ­րի վար­չա­պե­տին ոչ հա­րիր, չճշտ­ված տե­ղե­կու­թյուն­ներ հրա­պա­րա­կե­լուց և մարդ­կանց սևե­րի ու «սպի­տակ­նե­րի» բա­ժա­նե­լու ա­րա­տա­վոր երևույ­թից չհ­րա­ժար­վե­լուց: Ակն­հայտ է՝ իշ­խա­նու­թյու­նը, որ եր­կու տա­րի ա­ռաջ ԸՕ-ն փո­փո­խե­լու քա­ղա­քա­կան կամք չու­ներ ու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը դեռ նա­խորդ իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ փո­փոխ­ված օ­րենս­գր­քով անց­կաց­րեց, այժմ փոր­ձում է հաս­կա­նալ՝ իշ­խա­նու­թյու­նը եր­կա­րաձ­գե­լու ինչ մե­խա­նիզմ­ներ կա­րող է կի­րա­ռել:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 11444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ