Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

«Թուրքիան ուժեղ հավաքական ունի. փորձելու ենք փակել նրանց ուժեղ կողմերը»

«Թուրքիան ուժեղ հավաքական ունի. փորձելու ենք փակել նրանց ուժեղ կողմերը»
24.03.2023 | 20:53

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային հավաքականին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում. խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

«Ընտրական փուլը նոր է մեկնարկում, և բոլոր թիմերի հնարավորությունները հավասար են: Ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը նորմալ է: Թուրքիան դրական տպավորություն թողնող հավաքական է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

Թիմի ավագ Վարազդատ Հարոյանի համոզմամբ՝ Թուրքիան ուժեղ հավաքական ունի. «Հոգեբանորեն պատրաստ ենք, թեպետ մի քանի հոգի փոքր վնասվածքներ ունեն: Թուրքիան լավ թիմ ունի, որակապես էլ լավ ֆուտբոլիստներ կան: Ուսումնասիրել ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Փորձելու ենք փակել նրանց ուժեղ կողմերը: Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում»,-ասել է մեր հավաքականի ավագը, հավելելով, որ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը բացասաբար կանդրադառնա հավաքականի վրա, բայց թիմը պարտավոր է հարգել կիսապաշտպանի որոշումը:

Դիտվել է՝ 9990

Մեկնաբանություններ