ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Վերցնելու» են վարչապետի պաշտոնը «լյուբոյ» գնով

«Վերցնելու» են վարչապետի պաշտոնը «լյուբոյ» գնով
14.11.2012 | 17:39

Ռոբերտ Քոչարյանի խոսողն է լավ. թե չէ ինքը կրակել է սիրում… հրաձգարանում, իհարկե: Իսկ իր սպանած առյուծի վրա նստելու սիմվոլիզմը բացահայտելու գործն էսօրվա բան չէ:

Վերջը. Էն էինք ասում, որ Քոչարյանի հարցազրույցի լավն էն էր, որ խոսեց ու ողնաշարում թաքնված «օձիկը» դուրս սողաց: Թե չէ սուբլիմացիան դառը բան է: Ասաց` մեծամասնական-ֆեոդալականը վատ երեւույթ է, որքան շուտ ազատվենք, էնքան լավ. ափսոս, որ չավարտեցի էդ գործը:
Քոչարյաներենից հայերենի թարգմանած նշանակում է` հեռու է գնալու, ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ կոնգլոմերատին էլ հետը հեռու է տանելու.: Այս ընտրություններում «վերցնելու» են վարչապետի պաշտոնը «լյուբոյ» գնով. սրանք նույնիսկ Սերժից անգլիակական թագուհի չեն ուզում կերտել. գնում են իմպիչմենտի, սահմանադրական բարեփոխումների, Ռոբին դաձնում ցկյանս թագավոր ախպեր. իմա` վարչապետ:
Էդ է:
Գործը չավարտելու ափսոսանքն էլ իր առանձին պատմությունն ունի. Քոչարյանը չգնաց դրան, որովհետև ավելորդ ինքնավստահությունը գավառամտորեն իր գործն արեց. «Վոյինը» մտածել է մշտապես, որ ՀՀԿ-ն էլ է իրենը, ԲՀԿ-ն էլ, ինչի՞ գնա… բայց Օսկանյանի դատախազական միջնորդության քննար

կումն ապացուցեց , որ ոչ ԲՀԿ-ն է իրենը, ոչ էլ ՀՀԿ-ն:
Բա չափսոսա՞:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ