ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՈՒրբաթը չեկած` կրկին խոսում են շաբաթի մասին

ՈՒրբաթը չեկած` կրկին խոսում են շաբաթի մասին
14.12.2012 | 00:34

ՈՒրբաթը դեռ չեկած` նախագահական ընտրությունները դեռ տեղի չունեցած, քաղաքական որոշ շրջանակներ կրկին խոսում են շաբաթի մասին: Ասել է` Գագիկ Ծառուկյանի որոշումը թևավորել է շատերին, և բոլորս` անհատ լրագրողներ ու լրատվամիջոցներ, առանց բացառության, օրվա մեջ մի քանի անգամ անանուն հաղորդագրություն ենք ստանում, թե ով է լինելու (տրվում է անուն-ազգանուն) հաջորդ վարչապետը` նախագահական ընտրություններից հետո:
Քաղտեխնոլոգիան հասկանալի է. ա) այդով մեսիջ է ուղարկվում հարկավորներին, որ իրենք կան, բ) ապահովվում է ԲՀԿ-ի` երգով նահանջը, թե իբր Ծառուկյանն իր հայտարարությունն ընդունել է, որովհետև վարչապետի փոփոխություն է սպասվում, գ) վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին` գերմանա-ամերիկյան շրջագայությունը լրջորեն անհանգստացրել է վարչապետի տեսլականով, իդեա-ֆիքսով ապրողներին, մանավանդ որ այդ այցն ունեցել է բավականին հետաքրքիր, չերևացող մաս, իսկ երևացող մասն էլ հետաքրքիր էր հատկապես Սիլիկոնային հովտում ստեղծված հայկական ներկայացուցչությամբ և չիպերի արտադրության նոր գործարան հիմնելու համաձայնագրով: Ըստ լավատեղյակների` էլ ավելի դիտարժան է եղել Տիգրան Սարգսյան-ամերիկյան դաշնակցություն հանդիպումը, որին մասնակցել են բոլոր քույր կառույցները ևս, և որի ընթացքում դրսի դաշնակցականներն իրենց տեսլականներն են հաղորդել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի ապագային առնչվող։ Հանդիպումն ընթացել է բավականին ջերմ, անկեղծ, նույն այն օրը, երբ Հայաստանում էլ Սերժ Սարգսյանն էր հանդիպում Հրանտ Մարգարյանին ու Արմեն Ռուստամյանին, ինչն էլ լրջորեն անհանգստացրել, ահավոր ազդել է վարչապետի իդեա-ֆիքսով տառապող «կոնկուրենտների» ինքնազգացողության վրա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ