ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Արտաքին ու ներքին քաղաքականություն

Արտաքին ու ներքին քաղաքականություն
02.05.2025 | 20:48

- Ինչ անդարդ մարդիկ եք, հարևան. երեկ ձեր համար հանգիստ Մայիսի 1 էիք նշում, իսկ ես ամբողջ օրը զբաղված էի մեր գլխին գալիքով։

- Ի՞նչ էիր անում որ։

- Մի տեսակ վատ զգացողություն ունեի, ասի՝ քանի հինգշաբթի ա, կնկաս ուղարկեմ էն քպ-ականի կնկա մոտ, տեսնենք էլ ինչ ա գալու էս երկրի գլխին։

- Մի բան իմացա՞վ։

- Շատ մտահոգիչ բաներ իմացավ։ Պարզվում ա՝ գերագույնն էլ ա անհանգիստ ու էրեկ անվտանգության խորհրդի նիստ ա հրավիրել։

- Ինչի՞ համար։

- Գերագույնն ասել ա, որ մենք ունենք շատ հստակ արտաքին ու ներքին քաղաքականություն ու մինչև հիմա ամեն ինչ նորմալ էր գնում, բայց շուտով կարող ա նոր խնդիր ծագի։

- Չեմ հասկանում, Վաղո, մեր ի՞նչն ա հստակ։

- Դու էս աշխարհից չե՞ս․ արտաքին քաղաքականության մեջ մենք պիտի ատենք ռուսներին, իսկ ներքին քաղաքականության մեջ՝ արցախցիներին։ Բա սա հստակ չի՞։ Ո՞ր երկիրը ունի էսքան հստակ քաղաքականություն։

- Հա, էդ կա։ Բա ի՞նչ խնդիր պիտի ծագի։

- ՈՒրեմն շուտով Հնդկաստանն ու Պակիստանը հարձակվելու են իրար վրա, ու մենք էս գլխից պիտի որոշենք, թե դրանցից ում ենք ատելու։ Այսինքն մեր արտաքին քաղաքականության գործը բարդանալու ա։

- Պարտադիր պիտի մեկին ատե՞նք։

- Բա հո անտարբեր չե՞նք մնալու։

- Դա՜ա՜․․․ դժվար բան ա, բա ի՞նչ են որոշել։

- Շատ երկար են քննարկել, բայց դեռ վերջնական որոշում չկա։

- Խի՞ որ։

- Մի բանն ա մենակ հստակ․ Պակիստանին չենք կարա ատենք, որովհետև դրանք Ալիևի բարեկամներն են։ Մնացածի մասով պիտի սպասենք, թե ինչ կասի Ալիևը։

- Լավ, բա վերջը ո՞նց ա ավարտվել էդ նիստը։

- Գերագույնը հանձնարարել ա առայժմ ուժեղացնել ռուսների հանդեպ ատելությունը, մինչև նոր բան իմանանք։ Հա, մեկ էլ մարտական պատրաստության են բերվել ֆեյքերի բրիգադը, ժեխերի գումարտակը ու զոմբիների բարդակը։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3377

Մեկնաբանություններ