Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Բնության զարմանալի ուժը՝ գանձուկի արմատում

Բնության զարմանալի ուժը՝ գանձուկի արմատում
02.08.2025 | 12:40

Կանադացի գիտնականների մի ուշագրավ ուսումնասիրություն բացահայտել է, որ գանձուկի արմատի քաղվածքը ընդամենը 48 ժամվա ընթացքում կարող է ոչնչացնել քաղցկեղային բջիջների մինչև 95%-ը՝ մասնավորապես լեյկեմիայի և հաստ աղիքի քաղցկեղի բջիջները, առանց վնասելու առողջ բջիջներին։

Այս բնական բուսային քաղվածքը բերում է ապոպտոզի՝ ծրագրավորված բջջային մահվան՝ բացառապես քաղցկեղային բջիջների ներսում։

Այն չունի քիմիաթերապիային բնորոշ թունավոր կողմնակի ազդեցությունները։

Ներկայումս այս հայտնագործությունը գտնվում է կլինիկական հետագա փորձարկումների փուլում՝ պարզելու դրա կիրառելիությունն ու արդյունավետությունը՝ որպես բնական, հասանելի և քիչ ռիսկային բուժման տարբերակ։

Միգուցե հենց այն համեստ «մոլախոտը», որ սովոր ենք անտեսել մեր այգու անկյունում, իր մեջ թաքցնում է Երկրի վրա ամենահզոր բուժումներից մեկը։

Թող բնության ձայնը երբեք չլռի։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 10535

Մեկնաբանություններ