Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Պետականության թուլացման բաղադրիչները

Պետականության թուլացման բաղադրիչները
17.09.2025 | 18:15

Արևմուտքի համար Արևելքի հետ ուժային բալանսի գալու անհրաժեշտ, բայց և հիմնական, պահանջներից մեկը դեմոկրատական կարգի ուլտրալիբերալ դրսևորումներից ազատվելն է, որոնք ուժային առումներով պետականությունը թուլացնող հանգամանքներ են։

Պետք է շատ լուրջ ուշադրության արժանանա այն հանգամանքը ևս, որ մարդկանց չափից դուրս ազատություն տալն ու բարեկեցություն ապահովելը, որոշակի կրիտիկական մակարդակներից վերև, խփում են դրանց տվողների շահերին, քանի որ դրանք, տոտալ մրցակցության պայմաններում, նաև հասարակությանը թուլացնող գործոններ են։

Այստեղից բխում է նաև, որ տվյալ պայմաններում կա մարդկանց իրավունքի ու ազատության մի օպտիմալ աստիճան, որի դեպքում պետականության հզորությունը առավելագույնն է, ինչն էլ, տոտալ գոյաբանական տեսակի մրցակցության պայմաններում, դառնում է վճռորոշ գործոն։

Անարխիա ասածը մարդկանց տարբեր կյանքի մակարդակների դեպքում ունի իրարից խիստ տարբերվող դրսևորումներ։

Աղքատ մարդիկ ազատության տված անարխիայի պայմաններում ունենում են վարքի տարերային, վայրենի դրսևորումներ, որոնք թուլացնում են կենտրոնական իշխանությունը, իսկ բարեկեցիկ կյանքի բերած շատ մեծ ազատությունը, անհասկանալի շատ մեծ իրավունքի հետ խառնված, բերում է հասարակության պասիոնարության կտրուկ անկման, որն էլ պետականության թուլացման մի այլ ձև է։

Այստեղից էլ, գլոբալ ուժային հավասարակշռության հասնելու համար դեմոկրատական կարգի ուլտրալիբերալ դրսևորումներից նահանջելու անհրաժեշտությունը, մի հանգամանք, որը մեծ անկայունությունների պատճառ կարող է դառնալ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1886

Մեկնաբանություններ