Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Ամեն խնդիր լուծված է

Ամեն խնդիր լուծված է
12.11.2025 | 21:59
Նոյեմբերի 13
Մարդկանց մոտ շատ թյուր մի ըմբռնում կա՝ «Ինձ մոտ Եկեք» հրավերի վերաբերյալ:
Այս խոսքը շատ հաճախ ընդունվել է իբրև պարտադրանք, որ պարտավոր են կատարել Արարչի հանդեպ ունեցած երախտագիտությունից մղված, կամ մի պարտք, որ պետք է հատուցել Փրկչին:
«Ինձմոտ եկեք» խոսքն իր մեջ պարունակում է մեծարժեք իմաստ, որ վեր է, քան ասվածները:
«Ինձ եկեք»՝
ձեր կյանքի կնճռոտ խնդիրները լուծելու համար,
ամեն տեսակ վախերից ազատագրվելու համար,
ձեր պակասությունները լրացնելու համար` լինեն դրանք մարմնավոր, մտավոր, թե հոգևոր:
Հիվանդնե՛ր, Ինձ եկեք` առողջանալու համար:
Անտուննե՛ր, տուն ուզեք Ինձնից:
Միայնակնե՛ր, բարեկամներ պահանջեք Ինձնից:
Տկարնե՛ր, ուժ ուզեք Ինձնից:
Ինձ մոտ եկեք` ամեն ինչի համար:
Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ