Քիչ առաջ առաջին ճանճը մտավ իմ տուն:
Վաղուց ճանճ չէի տեսել: Հոգիս խայտաց բերկրանքից: Ես նրան ընդունեցի որպես հեռու հարավից վերադարձած արագիլի, որը վերջապես գարուն բերեց իմ երկրին:
Զմայլված հետևում էի նրա գարնանային թռիչքին ու աննկատ ոլորում «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Երբ վերջապես վայրէջք կատարեց սեղանին՝ ես նրան... սատկացրեցի:
2022թ.
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ