-
11.03.2025|
22:11
Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Առավել հավանական եմ համարում, որ նախաձեռնությունն իրենը լինի, այլ ոչ թուրքական կողմինը։ Չեմ հիշում դեպք (շնորհակալ կլինեմ), որ որևէ իրադարձության համատեքստից դուրս Հայաստան ժամանեն որևէ երկրի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հարցազրույց վերցնեն...
-
08.03.2025|
16:15
Տեսնու՞մ եք, թե ինչպես է էրդողանյան խուժանը կոտորում ալավիներին Սիրիայում: Ստիպում են փողոցում ոռնալով չոքեչոք քայլել ու խառը սպանում են:
-
07.03.2025|
17:04
Բաքվի բռնապետի բանտից Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել, որտեղ երբեք չի ասում՝ Ղարաբաղ, այլ ասում է՝ Արցախ: Սա ուղերձ է նաև բոլոր նրանց, ովքեր Լեռնային Ղարաբաղ կամ Ղարաբաղ ասելը արդարացնում են նաև Արցախի Սահմանադրությամբ երկու անվանման ամրագրումով:
-
07.03.2025|
15:06
Մարտի 5-ին մեծ էկրան բարձրացավ «Վազգեն. վերջին Սպարապետը» կենսագրական ֆիլմը, որը պատմում է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի և գործունեության մասին։ Ֆիլմը նկարահանվել է Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ, իսկ մտահղացման հեղինակը և գլխավոր պրոդյուսերը նրա եղբոր դուստրը՝ Նոնո Սարգսյանն է...
-
05.03.2025|
12:03
Մինչև 2018-ը Վազգեն Սարգսյանի գերեզմանին չգնացած քաղաքական գործիչներն այսօր Եռաբլուրում ծաղկեպսակ են դնում՝ որպես հարգանքի տուրք: Սակայն Վազգեն Սարգսյանի հիշատակի նկատմամբ իրական հարգանքը ձևական արարողություններով չի որոշվում...
-
03.03.2025|
15:27
Հայաստանն անվտանգային մեծ մարտահրավերներ ունի, երկրի ներսում էլ չլուծված մեծ խնդիրներ կան, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատրյանը կամ Խաչատուրյանը օվիկանոսը կտրել, հասել է ՈՒրուգվայի Արևելյան Հանարապետություն...
-
02.03.2025|
10:58
Մարտի 30-ին Գյումրիում ավագանու ընտրություններ են։ Ակնհայտ է, որ ՔՊ-ն կամ քաղաքական որևէ ուժ քվեարկության մասնակիցների կեսից ավելիի քվեները չի ստանալու։ Այսինքն՝ Գյումրիի քաղաքային նոր իշխանությունը ձևավորվելու է կոալիցիայով, այդ դեպքում տեղ է բացվում պաշտոնների և այլնի համար արվելիք բազարների։
-
01.03.2025|
15:32
«Գողացված գարունի» հաշվին աճածը Մարտի 1-ի բացահայտումն էլ ծաղիկ դնելով, մատները խաչ անելով, լեզուն կծելով ուրացավ: Թե բա՝ ես չեմ ասել ամբողջությամբ բացահայտվել է, ես այդ բառը չեմ օգտագործել: Հա, ավելի լայն ու համոզիչ ես ասել. «Ամբողջ ծավալով բա-ցա-հայտ-ված է»:
-
27.02.2025|
15:08
«Մեր բանակը» մանկական գրքույկը հայերեն լեզվով երբ հայտնվեց իմ ռուս գործընկերների և ռուսախոս ընկերների մոտ, նեղսրտած ասացին. «Շատ լավ գաղափար է ու հիանալի մանկական նկարներ, շատ ափսոս, որ չենք կարող կարդալ»...
-
25.02.2025|
20:38
Մարտի 5-ից հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը, որը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի և գործունեության մասին։ Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և ներկայացնում է նրա անցած ուղին՝ որպես որդի, հորեղբայր, գրող, ռազմական ու պետական գործիչ...