ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 
  • «Ծիծաղելի է Կոելյոյին Ջոյսի կամ Ֆոլքների հետ համեմատելը»

    «Ծիծաղելի է Կոելյոյին Ջոյսի կամ Ֆոլքների հետ համեմատելը»

    23.10.2013| 14:23
    irates.am-ի հարցերին է պատասխանում գրող, թարգմանիչ, «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ:
  • Արեգ Ազատյանի «Թռչող աֆրիկացին» վեպը` «Underground» փաբում

    Արեգ Ազատյանի «Թռչող աֆրիկացին» վեպը` «Underground» փաբում

    23.10.2013| 11:17
    Հոկտեմբերի 26-ին «Underground» փաբում տեղի կունենա երիտասարդ արձակագիր ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆԻ «Թռչող աֆրիկացին» գրքի շնորհանդեսը: Արեգ Ազատյանը մի շարք պետական և միջազգային մրցանակների դափնեկիր է, չորս գրքի և մի շարք ֆիլմերի հեղինակ: «Թռչող աֆրիկացին» չի համարում արկածային, բայց կարծում է, որ արկածային գրականության սիրահարներին այն նույնպես կհետաքրքրի:
  • Հանդիպում անվանի արվեստագետների հետ

    Հանդիպում անվանի արվեստագետների հետ

    22.10.2013| 16:41
    «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շրջանակում «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում կազմակերպվում են հանդիպումներ սիրված ու անվանի արվեստագետների, մշակութային գործիչների հետ:
  • Տիեզերքի ընթերցումը

    Տիեզերքի ընթերցումը

    22.10.2013| 11:30
    Աստծուն հավատալը գիտություն չէ, այլ առաքինություն: Բանականությունը չէ, որ համոզում է սրտին, այլ հենց ինքը՝ սիրտն է համոզում բանականությանը: Ճիշտ այդպես, բարոյական ճշմարտությունների ոլորտում ոչ թե բանականության ապացույցն է համոզում խղճին, այլ խիղճն է համոզում բանականությանը: Աստծո հանդեպ ունեցած հավատն ու վստահությունը ապրում են մեր սրտում, ուստի և մեր բանականության մտածումներում: «Չէ՞ որ Աստված ուզում էր,- ասում է Պասկալը,- որ աստվածային ճշմարտությունները ոչ թե բանականության միջոցով մտնեն սիրտ, այլ սրտի միջոցով մտնեն բանականություն, քանի որ մարդկային գործերը պիտի ճանաչվեն, որպեսզի սիրվեն, իսկ աստվածային գործերը ճանաչելու համար պետք է դրանք սիրել»:
  • Աշխարհում կա հետաքրքրություն կոնտրաբասի նկատմամբ

    Աշխարհում կա հետաքրքրություն կոնտրաբասի նկատմամբ

    21.10.2013| 12:48
    Հայաստանում կոնտրաբասի նկատմամբ հետաքրքրությունը փոքր-ինչ նվազել է։ Դասարաններ երաժշտական դպրոցներում դժվար են կազմավորվում։ Դրսում ինչպիսի՞ն է վիճակն այս առումով, և չե՞ք կարծում, որ նվագախմբի որոշ գործիքներ (այդ թվում՝ կոնտրաբասը) գուցե չդիմանան ժամանակի փորձությանը։ Այս հարցով դիմեցինք կոնտրաբասահար, շվեյցարաբնակ մեր հայրենակից Հայկ Խաչատրյանին։
  • Նազենի Հովհաննիսյանը՝ Սառայի կերպարի մասին

    Նազենի Հովհաննիսյանը՝ Սառայի կերպարի մասին

    20.10.2013| 19:50
    Երևանի գրրողների միությունը պարբերաբար կազմակերպում է գրական ստուդիայի հանդիպումներ։ Հերթական հանդիպման թեման Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակն էր։ Կազմակերպվել էր համանուն ֆիլմից հատվածների դիտում և քննարկում կինոնկարի ստեղծագործական խմբի հետ։ Ներկա էր ֆիլմում գլխավոր հերոսի՝ Սառայի դերակատար Նազենի Հովհաննիսյանը, ով հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր տեսակետը Սառայի կերպարի վերաբերյալ։
  • «Մի երկրում պատերազմ է, ու երեխաներ են սպանվում, իսկ հարևան պատի հետևում երեխան լաց է լինում նոր Այֆոնի համար»

    «Մի երկրում պատերազմ է, ու երեխաներ են սպանվում, իսկ հարևան պատի հետևում երեխան լաց է լինում նոր Այֆոնի համար»

    19.10.2013| 17:08
    Հեղինակ-կատարող ԼԻԼԻԹ ԲԼԵՅԱՆԸ ներկայանում է իր նոր, «Corazón como prisión» («Սիրտն ինչպես բանտ») երգով: Նրա առաջին ձայնասկավառակը կոչվում է «Ուրիշ քաղաքում»: Հեղինակային երգի սիրահարներին ծանոթ է «Տրամադրություն», «Ուրիշ քաղաքում», «Հին հետքերով», «Քաղաքից քաղաք» և այլ երգերով:
  • Յուրի Հայրապետյանի 80-ամյակը կնշվի Մոսկվայում

    Յուրի Հայրապետյանի 80-ամյակը կնշվի Մոսկվայում

    19.10.2013| 12:40
    Այս տարի լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակը։ Այդ առթիվ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանի սահմաններից դուրս տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Յուրի Հայրապետյանի հոբելյանին։
  • Հայ կինեմատոգրաֆիայի  ամոթն ու խայտառակությունը

    Հայ կինեմատոգրաֆիայի ամոթն ու խայտառակությունը

    18.10.2013| 12:07
    Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում սուր պայքար է մղվում հայրենասիրության դեմ: Պայքարն այսօր հասել է իր գագաթնակետին: Սա կատարվում է մշակույթը քայքայելով, տնտեսության լճացմամբ, ժողովրդին արտագաղթի մղելով:
  • Սպիվակովը՝ Երևանում

    Սպիվակովը՝ Երևանում

    18.10.2013| 12:06
    Նոյեմբերի 10-ին և 11-ին Հայաստան կայցելի մեծանուն երաժիշտ, ԽՍՀՄ ժողվրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը։ Աշխարհահռչակ երաժիշտը և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիը նվագախումբը հայ ունկնդրին կպարգևեն 2 համերգ՝ նոյեմբերի 10-ին՝ Երևանում։ Նոյեմբերի 11-ին՝ Գյումրիում։ Գյումրիի համերգը լինելու է բարեգործական։ Որպես մենակատարներ հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Վասիլիյա Լադյուգան (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետա Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Գևորգ Հակոբյանը (բարիտոն, Հայաստան)։