Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Խնդիր քաղաքական դպրոցի 4-րդ դասարանի խնդրագրքից

Խնդիր քաղաքական դպրոցի 4-րդ դասարանի խնդրագրքից
07.11.2012 | 11:18

Ֆեյսբուքյան իր էջում Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ գրում է.


Խնդիր քաղաքական դպրոցի 4-րդ դասարանի խնդրագրքից
ԲՀԿ-ն, պարզվում է, 100% համամասնական համակարգի կողմնակից է:
Դնենք մի կողմ Ընտրական Օրենսգրքի 2011 «իշխանամետ» փոփոխություններին ԲՀԿ` համահեղինակ և կողմնակից լինելը (տես` այդ ժամանակահատվածի ԲՀԿ ելույթները):
Ուրիշ հարց եմ ուզում տալ:
Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն ստացել է 36 մանդատ, որից 8 մեծամասնմական և 28 համամասնական ընտրակարգով:
Համամասնական ընտրակարգի նորահայտ կողմնակից ԲՀԿ խմբակցության քանի՞ «համամասնական» անդամների անուններ կարող եք հիշատակել:
Այստեղ չնայել

Դիտվել է՝ 11394

Մեկնաբանություններ