Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 
  • Գիտաժողովում կքննարկվեն Թուրքիայի Հանրապետության 90 տարիները

    Գիտաժողովում կքննարկվեն Թուրքիայի Հանրապետության 90 տարիները

    24.10.2013| 11:02
    Նոյեմբերի 5-6-ը Երևանում կանցկացվի «Թուրքիայի Հանրապետության 90 տարիները. Աթաթուրքից մինչև Էրդողան» խորագրով միջազգային համաժողովը։
  • «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագրով շարադրությունների մրցույթ

    «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագրով շարադրությունների մրցույթ

    23.10.2013| 13:38
    2010 թվականից Հայաստանի գրողների միությունը համագործակցում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության հետ: «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միությունը Գերմանիայում կազմակերպում է նաև ամենամյա դպրոցական շարադրությունների մրցույթ՝ տարբեր թեմաներով: Այս տարվա մրցույթի համար՝ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ, ընտրվել է «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագիրը:
  • 1915-ին վախճանված մարդը  հանդիպել է Պարույր Սևակի հետ

    1915-ին վախճանված մարդը հանդիպել է Պարույր Սևակի հետ

    22.10.2013| 11:57
    Օրերս, Google-ում Պարույր Սևակի մասին հոդվածներ փնտրելիս, մի հղում նկատեցի, վերնագիրը՝ «Ես հանդիպել եմ... Աստծո քարտուղարին»: Հղումով մտա անճաշակ, անթաքույց գավառականություն ճառագող ինչ-որ կայք, ճակատին գրված՝ «Վարդան Հակոբյան. գրող, բանասիրական գիտությունների դոկտոր»: Ախր սա Ղարաբաղի գրողների միության նախագահի անձնական կայքն է: Պարզվում է՝ մարդը հուշեր ունի Սևակի մասին:
  • Հրաժարումն հերոսների ու  հակահերոսների հիերարխիայից

    Հրաժարումն հերոսների ու հակահերոսների հիերարխիայից

    18.10.2013| 11:37
    Վասակ Սյունին դավաճան չէ։ Հինգերորդ դարից մինչև մեր օրերը նրան համարել են դավաճան, որովհետև այդպես հեշտ է եղել իրավիճակը բացատրել, որովհետև երբ արտաքին թշնամիներին չենք կարողանում հաղթել, հնարում ենք ներքին թշնամի, նրան նշանակում մեղավոր: Որովհետև եթե կան հերոսներ, պարտադիր պիտի լինեն հակահերոսներ` մեզ այդպես ենք ընտելացրել ընկալել, բացատրել, ներկայանալ ու ներկայացնել:
  • «Հայրենիքը իմ հոգու»

    «Հայրենիքը իմ հոգու»

    18.10.2013| 11:10
    Դավիթը հռչակում է, որ իր անձը փափագում է Աստծուն, և հոգին ծարավի է նրան: Իսկ Եսայի մարգարեն ասում է, որ իր հոգին «փնտրում» է Աստծուն (Ես. 26.9): ՈՒրեմն, այստեղ առկա է Աստծուն փափագող, ծարավող ու փնտրող հոգի: Այդպիսին են մարգարե բանաստեղծների հոգիները, այդպիսին են սաղմոսերգու Դավթի և Հովհաննես Թումանյանի հոգիները:
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում մաս 8-րդ

    Երկու ամիս բոլշևիկյան բանտում մաս 8-րդ

    18.10.2013| 11:05
    Հունվարի 2-ն էր, երեկոյան ժամը 6-ը: Հանկարծ ներս մտան երեք հոգի` մի կոմիսար ու երկու ռուս զինվոր: «Հայտնում եմ ձեզ, որ չեկայի օրդերով դուք ձերբակալված եք»,- ասաց կոմիսարն ու սկսեց մանրազնին խուզարկել սենյակս: Իմ ու գործավարիս բոլոր առարկությունները, թե իմ հարցը պիտի վերանայվի կենտկոմում, թե ես այժմ հիվանդ եմ, ահա բժշկի վկայականը, թե տանտերը երաշխավորում է մինչև վաղը ինձ իր մոտ պահել և անձամբ հանձնել չեկային և այլն, ապարդյուն անցան, չեկայի հրամայազոր կարգադրությամբ պիտի ձերբակալվեի:
  • «Ո՜վ անճառ Մին»

    «Ո՜վ անճառ Մին»

    15.10.2013| 11:27
    Աստվածապաշտ մարդու վերելքը կախված է նրա մեջ Աստծո կարողության ազատ դրսևորումից: Նրա ներքին կյանքը կախված չէ շրջապատից, ինչ-որ հոսանքներից, որովհետև կյանքը չի առաջանում այդ հոսանքներից, հոսանքներն են առաջ գալիս կյանքից: Կյանքը ուսմունքների արգասիք չէ, ուսմունքներն են կյանքի արգասիք: Աստծո կյանքն է անարգել հոսում բանաստեղծի մեջ և ոչ թե ինչ-որ կրոնական հոսանք կամ ուսմունք:
  • «Եթէ Մանթաշեանի միջոցաւ Գերմանիա չգնայի, կը լինէի իմ հայրենիքում` Կուտինայում, շատ-շատ մի կոշկակար, որովհետև որբիս խնամող  Յարութիւն հորեղբայրս էլ կոշկակար էր»

    «Եթէ Մանթաշեանի միջոցաւ Գերմանիա չգնայի, կը լինէի իմ հայրենիքում` Կուտինայում, շատ-շատ մի կոշկակար, որովհետև որբիս խնամող Յարութիւն հորեղբայրս էլ կոշկակար էր»

    11.10.2013| 12:10
    Ազգը պահպանում են իր հանճարների անմահ ոգիները: Բարերարության հանճար Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհիվ մեր ժողովուրդը ձեռք բերեց մյուս հանճարին` Կոմիտասին: Առանց առաջինի չէր լինի երկրորդը:
  • «Խաղաղ անցիր, սիրով անցիր երկու օրվան էս ճամփեդ»

    «Խաղաղ անցիր, սիրով անցիր երկու օրվան էս ճամփեդ»

    11.10.2013| 11:18
    Մեծ ու անընդգրկելի են պոետի տեսնելու և հասկանալու ձգտումները: Աստված է նրա մտածողության առանցքը: Նա սիրում է Աստծուն և Նրան վերաբերող ամենայն ինչ: Նա հետամուտ է միայն կյանքում եղած ամենագեղեցկին, վեհությանը: Նա մերժում է ամենայն ստորն ու նողկալին: Նրա մեջ ստեղծվել է շրջապատող կյանքի բոլոր հարցերի գնահատման ուրիշ` աստվածային չափանիշ:
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 7-րդ)

    Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 7-րդ)

    08.10.2013| 11:28
    Բաքուն և Անկարան պահանջներ են դնում, իրենց հայ «ընկերներից» բռնությունների, հալածանքների դժոխային ծրագրի իրագործում են սպասում։