Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Դուրս է եկել ու չի վերադարձել

Դուրս է եկել ու  չի վերադարձել
06.12.2013 | 01:05

Ինչպես միշտ, Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ տեղի ունեցող «զարգացումները» շատ հետաքրքիր են: Նրա կուսակցությունում ոչ միայն աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, այլև այնտեղ օրվա տարբեր ժամերին ու վայրկյաններին Րաֆֆու տարբեր «զգացում» ունեն: Մի քանի օր առաջ, երբ փորձում էինք ճշտել` ո՞ւր է Րաֆֆին, ե՞րբ է վերադառնալու և արդյո՞ք վերադառնալու է, կուսակցությունում որևէ մեկը տեղյակ չէր: Մի քանիսն անչափ լուրջ դեմքով «գուժում» էին, որ լուրջ հիվանդ է, ապաքինվում է: Ե՞րբ կվերադառնա։ «Չգիտենք, մեկնելուց առաջ հավաքել է կուսակցությանն ու ասել է` գնում է: Առողջական խնդիրներով»: Լոս Անջելես: Րաֆֆու «հիվանդությունը», հանց Բրեժնևինը, հույժ գաղտնի է պահվում, ու ոչ մեկը չգիտի, թե այդ ինչ ցավ է պատել նրան: Սակայն նրան լավ ճանաչողները գիտեն, որ մի ժամանակ էլ «Մեձ մայրիկի» պատրվակով ԱՄՆ մեկնող Րաֆֆին սիրում է «ցավին անտեղյակ, դավին անհաղորդ լինել»` «ծանր պահերին», զի կուսակցությունը պահելու միջոցներ կրկին չկան, հայթայթելն էլ շատ դժվար է, բավականին լուրջ տրադիցիաներ ունեցող ՌԱՀՀԿ-ն է փակման եզրին:
Բայց դե նախորդ օրը «բարի լուր» առանք. դեկտեմբերի երկրորդ կեսին նա վերջապես կվերադառնա Հայաստան, համ էլ այնպես չէ, որ ինքը լուրջ հիվանդ է: Նա կգա և վերջապես կասի իր տղամարդկային խոսքը` մնո՞ւմ է կուսակցության ղեկին, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը «Ժառանգությունում» նույնպես չունեն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ