Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Բարգավաճի» «լեզվի» տակ հեչ ոսկոր չկա՞

«Բարգավաճի»  «լեզվի» տակ հեչ ոսկոր չկա՞
14.12.2013 | 15:32

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, երևում է, արժեքների սեփական ընկալումներն ունեն: Մասնավորապես, անկեղծությունն ու ազնվությունը կուսակցությունում շփոթում են այնպիսի հատկանիշների հետ, ինչպիսիք են սուտն ու կեղծիքը: ԲՀ կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը կայքերից մեկին ասել է, թե իր կուսակցությունը ժողովրդի միշտ եղել է «անկեղծ ու ազնիվ»: Իսկապես եթե ասվածը դիտարկենք ժողովրդի պատուհանից, ապա «Բարգավաճը» միշտ ազնիվ ու անկեղծ է եղել իր իսկ շահերի կոնտեքստում, որոնք երբևէ չեն համընկել ժողովրդի շահերի հետ: Տիգրան Ուրիխանյանը, ըստ երևույթին, կամ չի տիրապետում ժողովրդի շահ ասվածին, կամ ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ ասել է ժողովուրդ: Եթե ըստ նրա ժողովուրդը մարդկանց այն խմբերն է, որոնց մի քանի հազար դրամով ընտրությունից ընտրություն «Բարգավաճը» հավաքում է այս կամ այն հրապարակում, ապա գուցե ազնիվ են եղել` վճարելով խոստացված գումարը, բայց եթե ժողովուրդը այն հավաքականությունն է, որը տարիներ շարունակ փողոց էր դուրս գալիս սեփական իրավունքների պաշտպանության համար ու այդ շարքերում չէր երևում գեթ մեկ «պագոնավոր» բարգավաճական, ապա առնվազն պետք է լռել: Հայաստանի կուսակցությունները, առհասարակ, լավ տիրապետում են «Լեզվի տակ ոսկոր չկա» ասացվածքին` մոռանալով, որ կա մեկ ուրիշը` «Ստի ոտքը կարճ է»: Իսկ երբ այդ ստի ոտնահետքերը ուղիղ համեմատական են տվյալ ուժի գործունեությանը, ապա պոպուլիստական ելույթները առնվազն ծիծաղելի են:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ