«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

ԲՀԿ-ն այդպես էլ չսովորեց առողջ քննադատությանը պատասխան տալ

ԲՀԿ-ն այդպես էլ չսովորեց առողջ քննադատությանը պատասխան տալ
19.02.2014 | 17:32

Քաղաքական տեսանկյունից զավեշտալի է, երբ մի ամբողջ կուսակցության ներկայացուցիչներ (պատգամավորներ ու նրանց օգնականներ, երիտասարդ կուսակցականներ և այլն) իրենց ողջ մտավոր և տեղեկատվական ռեսուրսը ծախսում են, որ կարողանան ,լավե պատասխանել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանին և դա անում են իսկապես մեծ հավատով ու հույսով, որ դա նրանց մոտ մի օր կստացվի:
ԲՀԿ-ն իր մակարդակով նմանը չունի ու չի ունենա:
Այս կուսակցությունը այդպես էլ չսովորեց,՝ վիրավորանքն ու անձնական -մարդկային հատկանիշները մի կողմ դնելով, խոսել քաղաքական փաստարկներից, իրողություններից, առողջ քննադատությանը պատասխան տալ և այլն:
ԲՀԿ-ում ավանդույթ է դարձել պարզապես պատասխանել որևէ ՀՀԿ-ական ներկայացուցչի` ուղղակի ,տակ չմնալուե համար, արդյունքում՝ ձև ու ձևականություն, բովանդակությունն ու իմաստը ի սպառ մոռացվել է:
Տպավորություն է, որ ԲՀԿ-ն գոյություն ունի միայն նրա համար, որովհետև քաղաքական դաշտում կա նաև ՀՀԿ-ն:


Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ