Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Քառյակն «էդ պարը չի պարում»

Քառյակն «էդ պարը չի պարում»
08.07.2014 | 00:30

Բավականին հետաքրքիր իրադրություն է ստեղծվել հուլիսի 18-ին նախատեսված ՕԵԿ-ի հանրահավաքի շուրջ: Գրեթե մեկ շաբաթ է անցել, սակայն քառյակը չի հոդաբաշխում` ի վերջո, մասնակցելո՞ւ է միտինգին, թե՞ ոչ: Տրված պատասխաններն էլ շատ անորոշ են` մենք չենք «նեղվում» իրենց հավաքից (ԲՀԿ), բայց ոչ մի խոսք` իրենց կրակոտ ու «լրջագույն» ելույթներով, ինչպես միշտ, շողարձակելո՞ւ են Ազատության հրապարակի հարթակից, թե՞ ոչ:
Շատ ավելի ինքնատիպ էր ՀԱԿ-ի պատասխանը.
-Մենք «էդ պարը չինք պարում», քանզի քաղաքում չենք լինելու:
Բայց ամենահետաքրքիրը «Դեմ եմ»-ի պահվածքն էր: Նրանք «համազգային դատապարտման» ենթարկեցին «համազգային» հանրահավաք անելու ՕԵԿ-ի նախաձեռնությունը, ինչն էլ իր հերթին նշանակում էր` «Դեմ եմ»-ը փորձում է քաղաքացիական շարժումը մենաշնորհել: Սա` մեկ: Եվ երկրորդ` չի ուզում մասնակցել հուլիսի 18-ի հանրահավաքին, կամ վերջինիս մոդերատորներն ասել են` մի մասնակցեք:
Ի դեպ, վշտացնենք «Դեմ եմ»-ին. ինչքան հասկանում ենք, ՕԵԿ-ին «ջերմորեն» սատարում է մեկ այլ քաղաքացիական-երիտասարդական շարժում` «Ընդվզումը», որը, ինչպես ՕԵԿ-ը, «սանիտարի» դեր է կատարելու քաղաքական-ընդդիմադիր-քաղաքացիական դաշտում: Եվ եթե քառյակը մտադիր չէ «էդ պարը պարելու» և սեփական հանրահավաքը հրավիրելու մինչև սեպտեմբեր (խիստ հասկանալի պատճառներով), իսկ «կից» կառույցը՝ «Դեմ եմ»-ն էլ ընդվզում է, թե ինչու են այլք միտինգ-մուտինգ անում, «Ընդվզումը» բոլոր այն տեղերում, ուր կբացակայի «Դեմ եմ»-ը, այդ քվոտան կլրացնի իր պայքարով։ «Մեր պարտքն է աջակցել բոլոր նրանց, ովքեր պայքարում են հակաժողովրդական որոշումների դեմ»,- ասում է շարժման համակարգողներից Կարեն Թումանյանը։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ