«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Եգիպտոսում ոչնչացվել են Ցեղասպանության մասին փաստաթղթերը

Եգիպտոսում ոչնչացվել են Ցեղասպանության մասին փաստաթղթերը
23.02.2015 | 13:00

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կահիրեում պահվող փաստերն ու ապացույցները այրելու համար Թուրքիան «Մուսուլման եղբայրներին» կաշառք է տվել՝ տեղեկությունը հրապարակել է թուրքական Demokrat Haber կայքը:
Եգիպտոսի կառավարության նիստի ընթացքում «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը ասել է, որ Եգիպտոսում գտնվող փաստաթղթերի այրելու համար Թուրքիան մոտ 1 մլն դոլար է վճարել: «Մուսուլման եղբայրների» որոշ անդամներ դրա համար պատասխանատվություն պետք է կրեն»,- ասել է նա:
Կահիրեում լույս տեսնող «Վետո» թերթի հրապարակած լուրի համաձայն՝ հրկիզված փաստաթղթերի թվում եղել են այնպիսիք, որոնցով Թուրքիան միջազգային դատարաններում դժվարին իրավիճակում կհայտնվեր: Թուրքիային մեղադրած շեյխ Նաիմն ասել է, որ Եգիպտոսը պետք է պատժի Թուրքիային: Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ 2011-ին տեղի ունեցած ցույցերի ընթացքում երկրում ստեղծված քաոսի հետևանքով մեծ թվով կառավարական շենքեր էին հրկիզվել՝ 2011 թվականի դեկտեմբերի 17-ին մոլոտովյան կոկտեյլով հրկիզվել էին Եգիպտոսի ինստիտուտի արխիվային փաստաթղթերը, և հրշեջների ուշացման պատճառով ինստիտուտում պահվող ձեռագրերի ու արխիվային փաստաթղթերի մեծ մասը մոխրացել էր:

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ