Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Եվրախորհրդարանի բանաձևերը

Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Եվրախորհրդարանի բանաձևերը
22.01.2021 | 21:43

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

«Գոհունակությամբ ենք նշում Եվրախորհրդարանի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն արտահայտված է հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» բանաձևերում-ամենամյա հաշվետվություններում», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն կարևորել է բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները պատշաճ հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: «Հատկանշական է, որ Եվրախորհրդարանը նաև առանձին կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել օտարերկրյա զինյալների, ահաբեկիչների ենթադրյալ ներկայության և կասետային զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ: Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` միջազգային միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ», - նշում է ԱԳ նախարարությունը` հավելելով` համամիտ են Եվրախորհրդարանի տեսակետի հետ, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել:

Դիտվել է՝ 4014

Մեկնաբանություններ