Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Վախը բռնածի սինդրոմից ազատվել է պետք

Վախը բռնածի սինդրոմից ազատվել է պետք
28.09.2023 | 06:48

Արցախը չի կորսվել, Արցախը դավաճանվել ու հանձնվել է «հայի» ձեռքով: Այն «հայի» ձեռքով, որը որոշեց, որ 120 հազար հային տեր կանգնելու չունի, պաշտպանելու չունի, իսկ բրախելու ու լքելու ունի: Արցախը պահելու մեկ ձև կար՝ տեր կանգնել, պաշտպանել ու պատերազմել:

44-օրյայի ողջ իմաստը Արցախը պատերազմով պահելու աննպատակությունը հիմնավորելն ու սերմանելն էր: «Կարևորը խաղաղություն լինին» դարձավ յուրաքանչյուրի ցանկությունն ու նպատակը, իսկ այդ ընտրությունը բերելու էր այս պատվազուրկ օրվան: Այս իրավիճակը ոմանք ընտրել են գիտակցաբար, ոմանք՝ անգիտակից, ոմանք՝ միտումնավոր, և բոլորն էլ իրենց համար ունեն այս իրավիճակի համար մեղավորներ նշանակվածներ:

Մենք բոլորս վճարում ենք այդ չարաբաստիկ «կարևորը խաղաղություն լինիի» գինը: Ուրիշ ոչինչ ման մի եկեք: Փաշինյան չընտրող ու ատող, բայց խաղաղություն տենչացող յուրաքանչյուրս հենց նրան տվել ենք մեր ուզած «խաղաղաղությունը» հենց Արցախի, հենց մեր ու մեր երկրի դեմ օգտագործելու հիմք ու իրավունք:

Սա գրել եմ դեռ 2022-ի հոկտեմբերին.

«Դաժան բան կասեմ, բայց երկար-բարակ այլևս ասածս չեմ հիմնավորի: Աղերսեք պատերազմ, ցանկացեք պատերազմ, պատրաստվեք պատերազմի, քանի որ միակ չնչին շանսը այս ամենը կասեցնելու, այս ամենը ներսից իրականացնողին պարալիզացնելու և հավաքական կամքով շտկելու միայն պատերազմով է հնարավոր:

Վախը բռնածի սինդրոմից ազատվել է պետք»:

P.S. Չազատվեցինք ու վճարում ենք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3836

Մեկնաբանություններ