Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Էսպես գլորված ու՞ր ենք գնում

Էսպես գլորված ու՞ր ենք գնում
10.12.2024 | 23:19

Գրել չէի ուզում, բայց ստիպված եմ:

Փողոցում էսօր ինձ է մոտենում մի երիտասարդ աղջիկ՝ միկրոֆոնը ձեռքին:

- Կարելի՞ է Ձեզ հարց տամ,- ասում է ու վրա բերում:- Քրիստոսը որտե՞ղ է ծնվել։

Համարեք՝ էս ձմռան օրով գլխիս սառը ջուր լցնեն։

- Ենթադրենք, ասացի՝ Բեթղեհեմում։ Դրանից մեր կյանքում ինչ-որ բան փոխվելու՞ է,- ասում եմ չոր ու սառը:

Իսկ ինքը համառորեն առաջ է բրդում իր հերթական հիմար հարցը՝ խաչվելուց հետո Քրիստոսը...

- Լսիր, աղջիկ ջան, էս պահին ինչով որ զբաղված ես, դա ժուռնալիստիկա չի, լրագրություն չի։ Հասկանու՞մ ես։

Իսկական ժուռնալիստը ամսի ութին, երբ վառեցին Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը, պետք է լիներ էդ տոնածառի մոտ (հազար անգամ ասած կլինեմ՝ ժուռնալիստը հասարակության խիղճն է, իսկ խիղճը մշտապես պետք է մաքուր լինի) ու տոնածատի մոտից հանրությանը պիտի ասեր. «Դուք որ հիմա հրճվանքի, բերկրանքի, վայելքի մեջ եք, ձեր շուրջը խինդ ու ծիծաղ, հրավառություն է, մի խոսքով, ՛՛не жизнь, а малина՛՛, նույն այս պահին ռմբակոծության են ենթարկվում մեր սիրիահայ ազգակիցները՝ սովահար, մահվան ճիրաններում, իրենց վերջին հույսն ու հավատը ուղղած մայր Հայաստանին։ Դուք էս ի՞նչ եք անում, մարդի՛կ: Ինչու՞ էդքան անտարբեր եք, եսասեր եք, ցուցամոլ: Վերջնականապե՞ս եք կորցրել ձեր մարդկային նկարագիրը։ Եթե մի հինգ օր, տասը օր հետո վառեիք տոնածատի լույսերը, հաշվի առնելով սիրիահայ մեր ազգակիցների հետ կապված իրողությունը, մի՞թե Նոր տարին չէր գալու, թե՞ վախենում էիք տոնական սեղանից խոզի բուդը խռովեր-գնար։ Էս ի՜՞նչ եք դառել, մարդի՛կ։ Էսպես գլորված ու՞ր ենք գնում»։

Հիմա փողոցում ինձ հարց տվող աղջիկն է՝ Քրիստոը որտե՞ղ է ծնվել… Մարդու տունը այրվում է, կրակը լափում է մարդու ողջ ունեցվածքը, լրագրողը եկել էդ մարդուն հարցնում է տնամերձ այգու ծառերի բերքատվությունից...

Չէ, հաստատ գլորված գնում ենք...

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6778

Մեկնաբանություններ