«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը

Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը
08.01.2025 | 12:50

Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը «ֆաշիստական» պետություն է, որը 30 տարի սնուցվել է «ֆաշիստական գաղափարներով» և ֆաշիզմը պետք է ջախջախվի։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի թշնամական պետության խոսքը այսպես կոչված «միջանցք»-ի մասով։

Նրա խոսքով այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք»-ը պետք է բացվի և բացվելու է։

Ակնհայտ է, որ Ալիևը այսպիսի կտրուկությամբ նման վստահ հայտարարություն չէր անի, եթե չլինեին մի շարք գործոններ։ Առաջին՝ տարածաշրջանային հիմնական գործոն ՌԴ-ն զբաղված է սեփական պատերազմով։

Երկրորդ՝ Իրանը Մերձավոր Արևելքում սեփական պրոքսիների ջախջախումից հետո լրջորեն թուլացած է և իր ազդեցությունը զիջում է թուրք-իսրայելական տանդեմին։

Երրորդ՝ Միացյալ նահանգներում տեղի է ունենում նոր իշխանության ձևավորման գործընթաց։

Եվ բացի դա Թրամփի հիմնական թիրախը արդեն իսկ պարզ է, որ լինելու է Իրանը։

Իսկ այդ համատեքստում Թրամփին պետք են լինելու՝ թե՛ Ադրբեջանը, և թե՛ Իսրայելը։

Սակայն, այնուամենայնիվ, Ալիևի այս աստիճան լկտիացման առաջնային մեղավորը գտնվում է Հայաստանում։

Ընտանեկան բլոգերությամբ զբաղվող վիժվածքը հայ-ժողովրդի կենսական շահերի հաշվին թշնամուն միակողմանի զիջումներ կատարելը փորձ էր անում արդարացնել «խաղաղության դարաշրջան» կեղծ կոնցեպտով։

Ալիևն աղբարկը նետեց Նիկոլի «Խաղաղության

դարաշրջան»-ը։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1656

Մեկնաբանություններ