Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բարի լույս, տղաս, ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉԻ ասպետս

Բարի լույս, տղաս, ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉԻ ասպետս
12.03.2025 | 15:01

Ինչպե՞ս ես։

Մեզնից հո չե՞ս խռովել, որ չենք գալիս քեզ տեսության։

Մի՛ նեղանա, ցավդ տանեմ, չթողեցին մոտդ մնանք։

Ասում են` քարդ ջարդել են, հա՞։

Չազդվես, բեռդ թեթևացրել են։ Քարիցդ էլ են վախենում այդ շները, հարազատս։

Վատ չզգաս։

Քո հոգին է մեզ հետ, թանկս։

Այն մեր սրտերի մեջ է ամեն օր, ամեն ժամ։

ՈՒղղակի համբերիր, գալու ենք, այն էլ` ինչպես ենք գալու։

Բա քո ազատագրած Սրխավենդը նորից չազատագրե՞նք։

Սև մնար 1992 թվականի այս օրը։

Թողեցիր մեզ ու հաղթանակդ գրկած` գնացիր։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 6779

Մեկնաբանություններ