Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նույնիսկ հնդիկներն են ծիծաղում Երևանի ավտոբուսներում տիրող վիճակի վրա

Նույնիսկ հնդիկներն են ծիծաղում Երևանի ավտոբուսներում տիրող վիճակի վրա
12.11.2024 | 15:01

Հնդիկները սովոր են գերբեռնված ավտոբուսներով, ավտոբուսների տանիքներին երթևեկելու։ Սակայն տեսել եմ, թե Հայաստանում ապրող, աշխատող հնդիկներն ինչպես են ծիծաղում, երբ տեսնում են Երևանի ավտոբուսներում մարդկանց գերխցկված վիճակը։ Երբ ուղևորը մի կերպ 100 դրամանոց է ճարում կամ QR կոդով թերթոն է ունենում, մոտ մեկ ժամից մոտենում է երկար սպասված ավոտոբուսը, սակայն այնքան գերբռնված է լինում, որ քչերին է հաջողվում խցկվել, մի ոտքի տեղ ճարել։ Ուշանալու համար վարորդն արդարանում է, թե իրենց ուղերթի ավտոբուսներից մեկը ճանապարհին խափանվել է։ Լեփլեցուն ավտոբուսում ուղևորները չեն կարողանում 100-դրամանոցները արկը գցել կամ կոդով թերթիկը սարքով անցկացնել, հանրակառքի տարբեր ծայրերից իրար են խնդրում դա անել։ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Տիգրան Ավինյանին, Վահագն Խաչատրյանին կամ՝ Խաչատուրյանին պետք է իջեցնել իրենց ծառայողական շքեղ ավտոմեքենաներից և մի օր նստեցնել, ոչ՝ կանգնեցնել Երևանի լեփլեցուն ավտոբուսներից մեկում, որ ժողովրդի հալը հասկանան։ Այս վատ իրավիճակում մի լավ բան կա, որ ավտոբուսներով երթևեկող, նույնիսկ քաղաքականապես տհաս, ՔՊ-ին քվե տվածները հասկանում են, թե իրենք ինչ ղալաթ են արել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5808

Մեկնաբանություններ